«Ուղիղ կապ»` ՀՀ ոստիկանությունում. ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները պատասխանեցին քաղաքացիների հեռախոսազանգերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
09.09.2014 18:39
Համակարգի լրատու
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով` ոստիկանությունում սեպտեմբերի 9-ից սկսած, ամեն երեքշաբթի, գործում է «Ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները:
Սեպտեմբերի 9-ին «Ուղիղ կապ»-ի հյուրն էին Ճանապարհային ոստիկանության պետի հաշվառման-քննական և տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանը և ՃՈ իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Չիլինգարյանը:
«Ուղիղ կապ»-ի ընթացքում գրանցվել է 14 զանգ, որոնցից 1-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների, 8-ը՝ վարորդական վկայական ստանալու, վարորդական վկայականը փոխանակելու, կորցրած վարորդական վկայականի փոխարեն նորը ստանալու կարգերի, 2-ը՝ տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործընթացի, 1-ը՝ տրանսպորտային միջոցի գույքահարկի, 1-ը՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում ճանապարհապարեկային ծառայության իրականացման, 1-ը՝ տուգանքի գումարի բռնագանձման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ քաղաքացիները կարող են «Ուղիղ կապ»-ի միջոցով ոստիկանության պաշտոնյաներին հարցեր ուղղել ամեն երեքշաբթի, ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով:
«Ուղիղ կապ»-ի հերթական թեմայի և հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի նախապես: