ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

 

Փետրվարի 5-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում: 
Հիմնականում դրական գնահատելով ոստիկանության վարչության ու ենթակա բաժինների աշխատանքը և անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտը՝ ոստիկանության պետը նշեց, որ անհրաժեշտ է նկատի ունենալ նաև մարզի քրեածին վիճակի  առանձնահատկությունները՝ պայմանավորված մայրաքաղաքին մոտ լինելու հանգամանքով:
Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներից պահանջեց աշխատանքում պրոֆեսիոնալիզմը զուգորդել անվերապահ սկզբունքայնությանը, անաչառությանն ու պատասխանատվությանը, քանի որ ոստիկանության գործունեության մեջ հաջողություն կարելի է ակնկալել միայն այն դեպքում, երբ ամուր է հասարակության հետ կապը, երբ քաղաքացին հավատում է ոստիկանին:
Ոստիկանության պետն ընդգծելով, որ անձնակազմը գերակշիռ մեծամասնությամբ ընկալել և իրականացնում է առաջադրված խնդիրները՝ անդրադարձավ նաև դեռևս առկա թերություններին, մասնավորապես առանձնացնելով անձնակազմի հետ ոչ բավարար աշխատանքը,  երբ ոստիկանության ղեկավարության ցուցումներն ու պահանջները երբեմն չեն հասնում բոլոր օղակներին, ոստիկանին անհարիր դրսևորումների հանդեպ հանդուրժողականության, ոչ բավարար պրոֆեսիոնալիզմի ու էթիկայի խախտման դեպքերը և այլն:
Վլադիմիր Գասպարյանը հրահանգեց  սկզբունքային ու հետևողական լինել հատկապես ապօրինի զենք-զինամթերքի առգրավման, իրենց օրենքից վեր դասողներին օրինականության դաշտ բերելու, գյուղական համայնքներին օգություն ցուցաբերելու և մի շարք այլ ուղղություններով:
Խորհրդակցության ավարտին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու ենթակա բաժինների մի շարք ծառայողներ արժանացան խրախուսանքների:
Այնուհետև Վլադիմիր Գասպարյանը Կոտայքի մարզի ղեկավարության ու համայնքների ղեկավարների հետ հանդիպում ունեցավ մարզպետարանում, որտեղ ներկայացրեց ոստիկանության մարզային վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Սերոբ Հարությունյանին: