Ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել 50-ամյա տղամարդ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
28.03.2018 15:45
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Մարտի 28-ին Շենգավիթ վարչական տարածքից, ապօրինի զենք պահելու կասկածանքով, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման է ենթարկվել Երևան քաղաքի բնակիչ, 1968 թ. ծնված Սահակ Վարդանյանը, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, 2 պահունակ` լիցքավորված 16 փամփուշտով:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: