Բագրատաշենի սահմանային անցակետում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
25.07.2016 11:20
Հայտարարվել է հետախուզում
Հուլիսի 25-ին, ժամը 00.05-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Էդուարդ Դ.-ն, որը հունիսի 29-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի /թմրանյութ պահելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: