ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հաղթանակ զբոսայգում տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզվում են

Ապրիլի 26-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1991 թ. ծնված Սարգիս Կ.-ն, նույն թվականին ծնված Միքայել Մ.-ն և 1990 թ. ծնված Տիգրան Չ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սարգիս Կ.-ն և Տիգրան Չ.-ն վնասվածքներն ստացել են ժամը 22.30-ի սահմաններում, Հաղթանակ զբոսայգում գտնվող անմար կրակի մոտ՝ վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից գազային ատրճանակից արձակած կրակոցների հետևանքով, իսկ Միքայել Մ.-ն՝ նույն վիճաբանության ընթացքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդի կողմից նրան վրաերթի ենթարկելու հետևանքով:
Ապրիլի 27-ին, ժամը 02.00-ին, Միքայել Մ.-ից և Տիգրան Չ.-ից ընդունվել են հաղորդումներ: 
Ձեռնարկվում են միջոցառումներ Սարգիս Կ.-ին հայտնաբերելու և նրանից հաղորդում ընդունելու, Սարգիս Կ.-ին, Միքայել Մ.-ին և Տիգրան Չ.-ին վնասվածքներ պատճառած անձանց, ինչպես և նշված ավտոմեքենան ու գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: