Պատահար Թբիլիսյան խճուղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
06.07.2018 14:04
ՃՏ պատահարներ

Հուլիսի 5-ին, ժամը 23.00-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 102 տան մոտ վրաերթի է ենթարկել 45-ամյա մի կնոջ, ապա բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենային:
«Նիսան»-ի ուղևորուհին և վրաերթի ենթարկված կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Կիա»-ի վարորդը բուժօգնություն է ստացել «շտապօգնության» խմբի կողմից:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: