ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարզաբանում ընտրողների ռեգիստրում ընդգրկված այն քաղաքացիների ընդհանուր թվի վերաբերյալ, որոնց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը համընկնում են

13.02.2013 19:40 Ընտրություններ
Պարզաբանում ընտրողների ռեգիստրում ընդգրկված այն քաղաքացիների ընդհանուր թվի վերաբերյալ, որոնց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը համընկնում են
«www.hetq.am» համացանցային կայքի 2013 թ. փետրվարի 13-ի «Հայտնաբերվել են կրկնակի գրանցում ունեցող բազմաթիվ ընտրողներ» հրապարակման համաձայն՝ հայտնաբերվել են 104 անձանց տվյալներ, ովքեր ընտրական ցուցակում կրկնակի են ընդգրկված:
Ընտրողների ցուցակներում միևնույն անձի անհատական տվյալները կրկնակի ընդգրկված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Այս պահի դրությամբ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն գոյություն ունեն ոչ թե 104, այլ 111 անհատական տվյալների համընկումով 222 ընտրողներ, որոնք տարբեր անձինք են: 
Հիշեցնում ենք, որ ՀՀ ոստիկանությունը ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակահատվածում պարբերաբար տեղեկատվություն է տարածել բնակչության պետական ռեգիստրում նույն անհատական տվյալներով տարբեր անձանց առկայության վերաբերյալ:
Կից ներկայացվում է միևնույն անհատական տվյալներ ունեցող (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ) անձանց ցանկը: Ցանկում առկա են ոչ միայն «www.hetq.am» կայքում հրապարակված, այլև ոստիկանությունում առկա լրացուցիչ տվյալներ: