ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանները բացահայտել են մի շարք ուսումնական հաստատությունների տնօրենների ապօրինությունները /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանությունը շարունակում է համագործակցված պայքարը ուսումնական հաստատություններում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ բացահայտելու ուղղությամբ։ ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացվածօպերատիվ տվյալների համաձայն՝ Հաղարծինի միջնակարգ դպրոցի տնօրենը թույլ է տվել մի շարք չարաշահումներ։ Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով Տավուշի մարզային վարչության ու Դիլիջանի բաժնի աշխատակիցների հետ, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Հաղարծինի միջնակարգ դպրոցի տնօրենը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2015 թվականի դեկտեմբերից 2016-ի հուլիս որպես խմբավար է գրանցել Իջևանի քաղաքային մշակույթի տան նախկին փոխտնօրենին։ վերջինս նշված ժամանակահատվածում աշխատանքի չի ներկայացել, իսկ նրա անվամբ դուրս գրված 2․000․000 դրամ աշխատավարձը տնօրենը վատնել է։
ԱԱԾ-ից ստացված մեկ այլ օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենն է պաշտոնավարման տարիներին չարաշահումներ թույլ տվել։ Ոստիկանության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ հաստատության տնօրենը մի անձի հրամանագրել է որպես պահակ։ Վերջինս 2008 թվականի նոյեմբերից մինչև 2018-ի դեկտեմբեր փաստացի աշխատանքի չի եկել։ Նրա անվամբ դուրս գրված 5․765․300 դրամ աշխատավարձը տնօրենը յուրացրել է։ Բացի այդ, տնօրենը վաճառել է ՄԱԿ-ի «Համաշխարհային ծրագիր-Հայաստան» գրասենյակի կողմից դպրոցին հատկացված ալյուրի մի մասը՝ պատճառելով զգալի չափերի նյութական վնաս։
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով լոռու մարզային վարչության և բազումի բաժնի աշխատակիցների հետ, բացահայտել են «Վանաձորի Սարգիս Թևոսյանի անվան պոլիտեխնիկական քոլեջի տնօրենի ապօրինությունները։ Նախնական տվյալներով՝ տնօրենը 2016 թվականին քոլեջում աշխատանքի է ընդունել ուսումնական հաստատության հաշվապահի ամուսնուն, որը աշխատանքի չի ներկայացել, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը տնօրենը յուրացրել է։ Բացի այդ, տնօրենն աշխատանքի է ընդունել իր կնոջն ու դուստրերին, որոնք նույնպես աշխատանքի չեն ներկայացել։ Այս դեպքում ևս աշխատավարձերը յուրացվել են։ Յուրացվել են նաև քոլեջում որպես բանվոր ու համակարգչային տեխնիկայի սպասարկող գրանցված երկու անձի աշխատավարձերը, որոնք 2014-ից 2016 թվականներին աշխատանքի չեն ներկայացել։ Ընդհանուր առմամբ՝ քոլեջի տնօրենը յուրացվել է 2․300․000 դրամ։
Դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: