ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Մարտի 31-ից ապրիլի 4-ը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, ճանաչողական այցով, Շվեյցարիայի Համադաշնություն մեկնեց ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Հակոբյանը, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Ալիկ Մարգարյանը և ՀՀ ոստիկանության շտաբի աշխատակիցներ:
Մարտի 31-ին պատվիրակությունը Ժնևում հանդիպում ունեցավ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի ղեկավար, դեսպան Վինկլերի և Կենտրոնի ղեկավարի տեղակալ, դոկտոր Ֆիլիպ Ֆլուրիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին արդեն իսկ ձևավորված համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկվեցին Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև փոխգործակցության հնարավոր ուղղություններին ու առաջնայնություններին վերաբերող հարցեր: Ապրիլի 1-ին պատվիրակությունը հանդիպում ունեցավ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի թրաֆիքինգի, միգրացիայի, ապաստանի, գենդերի հարցերով մի շարք փորձագետների հետ, որոնք հանդես եկան իրենց գործունեության ոլորտներին առնչվող հանգամանալից շնորհանդեսներով: Այնուհետև ԶՈՒԺՎ կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին պատվիրակությանը ներկայացրեց իրենց կազմակերպության կողմից ոստիկանության կառավարման ոլորտում իրականացվող գործունեությունը, այդ ոլորտում ձեռք բերված փորձն ու ապագա ծրագրերը, ինչպես նաև քննարկվեցին նշված ծրագրերում ՀՀ ոստիկանությանը ներգրավելու հետ կապված կազմակերպչաիրավական հարցեր:
Ապրիլի 2-ին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Բեռնում հանդիպում ունեցավ Շվեյցարիայի Համադաշնության դաշնային ոստիկանության գրասենյակի ժամանակավոր ղեկավար Ադրիան Լոբսիժերի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկու երկրների ոստիկանությունների միջև համագործակցության ձևավորման և ամրապնդման հետ կապված, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող իրավական ու կազմակերպչական բնույթի հարցեր:
ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը Շվեյցարիայի Համադաշնության դաշնային ոստիկանության գրասենյակի ժամանակավոր ղեկավար Ադրիան Լոբսիժերին փոխանցեց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի` Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը:
Ադրիան Լոբսիժերը ընդգծեց ոստիկանությունների ղեկավարների շփումների կարևոր դերը երկու երկրների ոստիկանությունների միջև կայուն և փոխշահավետ համագործակցություն հաստատելու գործում:
Ապրիլի 3-ին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Էգլ քաղաքում այցելեց Շաբլեի մունիցիպալ ոստիկանության բաժանմունք, ծանոթացավ մունիցիպալ ոստիկանության գործունեության սկզբունքներին, կառուցվածքին, խնդիրներին և գործունեության ուղղություններին, լիազորություններին, ինչպես նաև շրջայց կատարեց Շաբլեի ոստիկանության բաժանմունքում` ծանոթանալով աշխատանքային պայմաններին և բաժանմունքի տեխնիկական հագեցվածությանը:
ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդգծեց, որ Շվեյցարիայի Համադաշնության մունիցիպալ ոստիկանության փորձն ուսանելի և օգտակար կլինի նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում վերջերս ներդրված համայնքային ոստիկանության ինստիտուտի կայացման և զարգացման տեսանկյունից:
Նույն օրը ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելեց նաև Սավատանի ոստիկանական ակադեմիա, որտեղ հանդիպում ունեցավ ակադեմիայի տնօրեն, գնդապետ Ալեն Բերգոնզոլիի հետ: Վերջինս պատվիրակությանը ծանոթացրեց Սավատանի ոստիկանական ակադեմիայի գործունեությանը, կրթական, այդ թվում` ոստիկանների վերապատրաստման ծրագրերին, ակադեմիայի ընդունելության կարգին, ակադեմիայում ուսումնական գործընթացի կազմակերպմանը, որից հետո պատվիրակությունը շրջայց կատարեց ոստիկանական ակադեմիայում` ներկա գտնվելով նաև սովորողների կրակային պատրաստականության ցուցադրական վարժանքներին:
Ակադեմիայի տնօրեն, գնդապետ Ալեն Բերգոնզոլին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին հայտնեց իր պատրաստակամությունը` աջակցելու Սավատանի ոստիկանական ակադեմիայի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջև փոխհամագործակցություն ձևավորելու և ամրապնդելու գործում:
Ապրիլի 4-ին, դեռևս 2013 թվականին Երևանում կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի ղեկավարի տեղակալ, դոկտոր Ֆիլիպ Ֆլուրիի միջև ստորագրվեց տարեկան համագործակցության ծրագիր, որով նախատեսված և ՀՀ ոստիկանության զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող միջոցառումները պետք է իրականացվեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ: