ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

25.07.2022 12:37 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ 29.07.2022

Հուլիսի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 68-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հուլիսի 26-ին վրաերթի ենթարկված 68-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանը հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է:

 

Հուլիսի 22-ին, ժամը 20.34-ին, Երևանի Չարենցի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Տոյոտան» բախվել է կայանված մեկ այլ «Տոյոտայի, որն առաջա ընթանալով՝ բախվել է կայանված «ՎԱԶ-2106»-ի. առաջին «Տոյոտայի» 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 13.00-ին, Երևանի Նալբանդյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 22-ին, ժամը 23.35-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 49-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 00.45-ին, Երևանի Բագրատունյաց և Սողոմոն Տարոնցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԿամԱԶ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 13.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և 55-ամյա կնոջ, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 15.10-ին, Երևանի Դեմիրճյան և Ս. Կապուտիկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 17-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին, ժամը 20.40-ին, Երևանի Դ. Վարուժանի և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 30-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 21.00-ին, Երևանի Դրոյի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 14:20-ի սահմաններում, Աշտարակ-Ագարակ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 22-ամյա ուղևորը, «Նիսանի» 42-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 00.50-ի սահմաններում, Արարատի մարզի Բուրաստան գյուղում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Արարատի մարզի Լանջառ գյուղում «Նիսան Իքստերա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արարատի մարզի Այգավան գյուղում իրար են բախվել «Օպել» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Մազդայի» 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 02.15-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Ջետա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան այրվել է:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 07.05-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 47-րդ կմ-ին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դուռը ընթացքի ժամանակ բացվել է, ինչի հետևանքով 40-ամյա ուղևորուհին ընկել է և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան և Տիգրանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Ֆոլքսվագենի» 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 20․00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Քաշունի բնակավայրում մոտոցիկլը դուրս եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21093»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 230-րդ կմ-ին «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մետաղյա արգելապատնեշին. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Դիլիջանի Թբիլիսյան խճուղում «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 24-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 08.00-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում «ԳԱԶ-2752» մակնիշի ավտոմեքենայի ընթացքի ժամանակ սրահից ճանապարհի երթևեկելի ուղեմաս է ընկել 58-ամյա ուղևորը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 00.10-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի, Հրաչյա Քոչարի, Կասյան և Կիևյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 21.45-ին, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 22-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում «Դոջ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արարատի մարզի Արարատ գյուղում իրար են բախվել «Օպել», «Մերսեդես» և «ՎԱԶ-21120» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21120»-ի 41-ամյա վարորդը և 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 15-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 11.00 -ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 50-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին. 3-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 14.15-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 78,5-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 41-ամյա վարորդը և 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 53-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Ալփարդ», «Օպել» և «Նիսան Վերսա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Վերսայի» 32-ամյա վարորդը և «Օպելի» 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 17․30-ի սահմաններում, Վարդենիս-Սոթք ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. 32-ամյա վարորդը և 9-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի սկզբնամասում իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 65-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Սվարանց բնակավայր տանող ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 114,5-րդ կմ-ին իրար են բախվել «Վոլվո» և «ՎԱԶ-21033» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21033»-ի 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 104-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2104» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: