ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

06.07.2022 13:04 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Հուլիսի 4-ին, ժամը 14.50-ին, Երևանի Չարենցի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 4-ին, ժամը 23.30-ին, Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկի մոտ անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 4-ին, ժամը 20.57-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 20.00-ին, Երևանի Շահումյան 4-րդ փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 3-ին, ժամը 12.45-ին, Երևանի Խուդյակովի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հարվածել տներից մեկի դռանը և պատին. 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 4-ին, ժամը 14.00-ին, Աշտարակ-Եղվարդ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Նիսան», «Տոյոտա Քեմրի» և «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Քեմրիի» 35-ամյա վարորդը, երկու ուղևորները, «Տոյոտա Կորոլայի» 29-ամյա վարորդը, 28- ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արարատի մարզի Ոսկետափ գյուղում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 5-ին, ժամը 01.10-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 56-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 4-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106», երկու «Օպել» և ճամփեզրից դուրս կայանված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 4-ին, ժամը 06.30-ին, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում 18-ամյա երիտասարդը ամենագնաց վարելու ընթացքում ընկել է և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 4-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ-MMZ-554M» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21010»-ի 29-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 2-ին, ժամը 15.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով դիմել է 32-ամյա տղամարդ և հայտնել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում ինքնավթարի է ենթարկվել:
Հուլիսի 4-ին, ժամը 16.50-ին, 32-ամյա քաղաքացին հաղորդում է տվել, որ հուլիս 2-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Արգել-Քարաշամբ ավտոճանապարհին իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի արգելակման համակարգը չի գործել, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել քարին, որի արդյունքում ստացել է վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 4-ին, ժամը 16.25-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով դիմել է 72-ամյա տղամարդ, որը հայտնել է, որ Եղվարդ քաղաքում վրաերթի են ենթարկել:
Պարզվել է, որ ժամը 15.30-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդուն:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 4-ին, ժամը 15.00-ին, Շիրակի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան-Գյումրի ճանապարհի 109-րդ կմ-ին «Ման» բեռնատար մեքենային բեռնված թիթեղն ընկել է հետևից ընթացող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով 51-ամյա վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 4-ին, ժամը 12.15-ի սահմաններում, «Տ-80» անվավոր տրակտորով Տավուշի մարզի Ն. Կարմիրաղբյուր բնակավայրի գերեզմանատան ճանապարհին հետընթացով գլորվել է ձորը. 65-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 5-ին, ժամը 11.45-ին, Երևանի Արտաշատի խճուղում «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին. 68-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 5-ին, ժամը 15.40-ին, Երևանի Ազատության պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» երթուղային միկրոավտոբուսի, որից հետո բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. միկրոավտոբուսի 48-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

ԼՐԱՑՎԱԾ. 05.11.2022

Հուլիսի 5-ին, ժամը 10.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է 43-ամյա տղամարդ, որը մարմնական վնասվածքները ստացել է վրաերթի հետևանքով:
Պարզվել է, որ հուլիսի 5-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 35-րդ կմ-ին «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդուն, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 5-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 63-ամյա տղամարդ, որը հայտնել է, թե վնասվածքները ստացել է ինքնավթարի հետևանքով:
Պարզվել է, որ ժամը 18.15-ի սահմաններում, Արարատի մարզի Լճափ գյուղի տներից մեկից վագոն-տնակ տեղափոխող «ՄՏԶ 82 Բելառուս» տրակտորը գլորվել ձորակը. 63-ամյա տրակտորավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 4-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Սևանի թերակղզու խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 35-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 5-ին, ժամը 12.50-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով իրար են բախվել «Զիլ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 5-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Աբովյան քաղաքից դեպի Արզնի գյուղ գնացող ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «Դեու» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 5-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 6-ին, ժամը 01.50-ի սահմաններում, Գառնիից-Գեղարդ ճանապարհին Գեղարդի խճուղու հատվածում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հարվածել աջակողմյան հատվածում գտնվող երկաթյա սյանը. «ԳԱԶելի» 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 5-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 5-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 5-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Դիլիջանի Թբիլիսյան խճուղում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: