ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

13.01.2022 11:28 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 12-ին, ժամը 08.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի փողոցների և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***


Հունվարի 12-ին, ժամը 00.40-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21134» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21134»-ի 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***


Հունվարի 12-ին, ժամը 15.40-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենջ Ռովեր» և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Սամանդի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***


Հունվարի 11-ին, ժամը 22.50-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 58-ամյա վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը տեղում ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

***


Հունվարի 12-ին, ժամը 08.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նաիրի Զարյան փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը. 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***


Հունվարի 12-ին, ժամը 19.20-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***


Հունվարի 12-ին, ժամը 08.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Տոյոտա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ: Վարորդները և «ԲՄՎի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***


Հունվարի 12-ին, ժամը 10.40-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցում վրաերթի է ենթարկել 27 և 54 տարեկան երկու քաղաքացուհիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***


Հունվարի 12-ին, ժամը 15.10-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 27-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային նշանին և հայտնվել դաշտում. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***


Հունվարի 12-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Աբովյան և Արցախի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2172» մակնիշի ավտոմեքենաներ: «Օպելի» 33-ամյա ուղևորը և «ՎԱԶ-2172»-ի 6-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***


Հունվարի 12-ին, ժամը 15.15-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի: «Հունդայիի» 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***


Հունվարի 12-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***


Հունվարի 12-ին, ժամը 10.35-ին, Արմավիր-Գյումրի ճանապարհի 70-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և անհայտ մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի 30-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***


Հունվարի 12-ին, ժամը 16.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի փողոց, որտեղ բուժօգնություն են ցուցաբերել վթարից տուժած 31-ամյա տղամարդու:
Պարզվել է, որ հունվարի 12-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի 31-ամյա վարորդը ստացել է մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:

***


Հունվարի 12-ին, ժամը 10.15-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 86-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: