ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

27.12.2021 11:34 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 25-ին, ժամը 14.20-ին, Երևանի Տերյան և Կորյունի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա», «Բյուիք Ռեգալ», «ՎԱԶ-21093», «ԲՄՎ» և «Շկոդա» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 26-ին, ժամը 13.40-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Հոնդա» և երկու «Հունդաի» մակնիշի մեքենաներ. «Հունդաի»-ներից մեկի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 26-ին, ժամը 22.45-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենան Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 26-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Տոյոտա Կորոլա» մակնիշի մեքենան Երևան-Մասիս ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 26-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում իրար են բախվել «Հունդաի» և «ՎԱԶ-217130» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-217130»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 26-ին, ժամը 12.20-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Փամբակ-Ծափաթաղ ճանապարհի 38-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Սաբա» մակնիշի մեքենան Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում վրաերթի է ենթարկել 31-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 26-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Ձորաղբյուր-Ջրվեժ ճանապարհին իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Միցուբիշի Պաջերոյի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Դեկտեմբերի 26-ին, ժամը 21.10-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի մեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 105-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Աղստև գետը. 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 25-ին Երևանի Եղվարդի խճուղում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 19.40-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Նիսան», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Նիսանի» և «Մերսեդեսի» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 20.30-ին, «Օպել» մակնիշի մեքենան Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 21.20-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ. «ԲՄՎի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Էջմիածնի Խորենացու և Ալավերդյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21012» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21012»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Դեկտեմբերի 25-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-21102» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21102»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենան Գորիս քաղաքի Անկախության և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի և գլխիվայր շրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Դեկտեմբերի 25-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Իջևանի Երևանյան փողոցում իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: