ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

02.08.2022 13:22 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Օգոստոսի 1-ին, ժամը 00.11-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ», «Շեվրոլե», «Տոյոտա» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Հունդաին» բախվել է կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային. «Հունդաիի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 1-ին, ժամը 17.00-ին, Երևանի Քրիստափորի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 65-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 1-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 79-րդ կմ-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 1-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Մարքսի փողոցների խաչմերուկի մոտ իրար են բախվել «Հունդաի Էլանտրա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 2-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Արարատի մարզի Մխչյան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21703» և «Ֆորդ Ֆյուժն» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21703»-ի 35-ամյա վարորդը և «Ֆորդ Ֆյուժնի» երկու ուղևորները մարմնական վնավածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 1-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 19 և 21 տարեկան երկու քաղաքացի մարմնական վնասվածքներով դիմել են բուժօգնության և հայտնել, որ վնասվածքները ստացել են ինքնավթարի հետևանքով: Պարզվել է, որ ժամը 23.15-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցով Միկրոշրջան ընթանալիս «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, ինչի հետևանքով երկու ուղևորները ստացել են մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 1-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 1-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Եղվարդ-Զովունի ճանապարհի 7-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 1-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ճանապարհի 1-կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես G-500» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես G-500»-ի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 1-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արթիկ-Ալագյազ ճանապարհի 7-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 41-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 1-ին, ժամը 18.05-ի սահմաններում, Սիսիան-Իշխանասար ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել. 33-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 1-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում «ՎԱԶ-21041» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: