ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում

25.05.2016 10:17 Պարզաբանումներ
Պարզաբանում

«168 ժամ» թերթի 24.05.2016 թ. «Սեքյուրիթի Դրիմի ակտերն աբսուրդի ժանրից են» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ համաձայն «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հետ 01.12.2013 թ. կնքված պայմանագրի, համապատասխան ծառայությունների մատուցման համար «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության ենթակա բաժինը սահմանվել է փաստացի գանձված գումարների 50 տոկոսի չափով և ոչ թե 70 տոկոս՝ ինչպես հոդվածում է նշված:
Ինչ վերաբերում է Երևանի Քոչար-Վաղարշյան փողոցների խաչմերուկում ս/թ. ապրիլի 30-ին Լ. Հ.-ի կողմից վարվող «Ֆոլքսվագեն» մակնիշի 24 UU 884 համարանիշի ավտոմոբիլի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին, ապա կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ ավտոմեքենան 30.04.2016 թ., ժամը 19:21-ին, նշված խաչմերուկի հատվածում կանգառ է կատարել կանգառն արգելված վայրում, ինչի համար վարորդի նկատմամբ կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1604530757 որոշումը: Հարկ է նշել, որ տեսանյութում բացակայում է ճանապարհատրանսպորտային պատահարի դրվագը, բացի այդ, Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթի իրականացման և վերլուծության բաժնին տրամադրված տեսանյութում, որտեղ ամրագրվել է նախքան իրավախախտումը նշված ավտոմոբիլի խաչմերուկ մուտք գործելու և ազատելու պահը, նույնպես տրանսպորտային միջոցների բախման պահը ակնհայտ արտացոլված չէ և պատահարի առաջացման մեխանիզմներն ու պատճառները պարզվել են Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթի իրականացման և վերլուծության բաժնում կատարված քննության արդյունքներով, հետևաբար վարորդի նկատմամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշման հիմնավորվածությանը և օրինականությանը պետք է անդրադարձ կատարվի քննության ավարտից հետո՝ Ճանապարհային ոստիկանության նախաձեռնությամբ, քանի որ բացակայում է վարչական ակտի հասցեատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով բերված բողոքը:
Ճանապարհատրանսպորտային պատահարից անմիջապես հետո Լ. Հ.-ի կողմից Ֆեյսբուքում կատարված գրառմանը «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությունն արձագանքել է և առաջարկել իր օգնությունը: Տվյալ պարագայում առնվազն անհասկանալի է մնում հոդվածի հեղինակի այն միտքը, որ նշված ընկերության աշխատակիցներին ճնշում են, որպեսզի տուգանք արձանագրեն ցանկացած ավտոմոբիլի, այդ թվում նաև վթարի պատճառով փողոցի մեջտեղում հայտնված ավտոմոբիլների վարորդների նկատմամբ:
Ինչ վերաբերում է «Դայհացու» մակնիշի 34 FF 316 համարանիշի ավտոմոբիլի վարորդի նկատմամբ 25.04.2016 թ. Երևանի Տերյան-Պուշկին փողոցների խաչմերուկում՝ արգելված վայրում կանգառ կատարելու համար կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշմանը, ապա իրավախախտման տեսանյութի ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեսանյութը ճանապարհատրանսպորտային պատահարի դրվագ չի պարունակում, ինչի պատճառով կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1604508030 որոշումը: Ա. Ա.-ի 16.05.2016 թ. դիմումի հիման վրա Ճանապարհային ոստիկանության պետի 23.05.2016 թ. որոշմամբ նշված որոշումը բեկանվել է:
Կրկին ԶԼՄ ներկայացուցիչներին, ինչպես և մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում՝ բողոքներ, առաջարկություններ կամ մասնագիտական պարզաբանումների կարիք ունենալու դեպքում դիմել ՀՀ ոստիկանության լրատվության ծառայություն կամ Ճանապարհային ոստիկանություն:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ