ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքն արժանացել է բաց և հրապարակային աշխատանքը խորհրդանշող «Ոսկե բանալի» մրցանակի

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքն արժանացել է բաց և հրապարակային աշխատանքը խորհրդանշող «Ոսկե բանալի» մրցանակի

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, տեղեկատվության ազատության միջազգային օրվա նախօրյակին, Երևանում արդեն 12-րդ անգամ տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպության «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխության արդյունքներով՝ «Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ ոստիկանության www.police.am կայքը՝ արժանանալով բաց և հրապարակային աշխատանքը խորհրդանշող «Ոսկե բանալի» մրցանակի:
Ոստիկանության պարգևը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանին հանձնեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Նաիրա Սուլթանյանը: