Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
26.10.2021 11:00
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արարատի և Վարդենիսի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 25-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Արարատի բաժին բերման է ենթարկվել 50-ամյա Նորիկ Կ.-ն, որը հուլիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: