Խոշտանգման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Լանջիկում
14.08.2015 12:07
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 13-ին, ժամը 18.50-ին, Լանջիկ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Արայիկ Հ.-ն, որը հուլիսի 31-ից ՌԴ Կլինսկայի շրջանի ՆԳՆ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 117 հոդվածի 1-ին մասի /խոշտանգում/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: