Համայնքային ոստիկանները պատժի կրումից խուսափողի են հայտնաբերել
14.10.2021 11:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 13-ին Զաքարիա Քանաքեռցու փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 62-ամյա Գևորգ Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184.1-րդ հոդվածի (Գրավառուին վնաս պատճառելը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: