Գողության և գողության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
06.10.2021 11:23
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ, Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 5-ին Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի 2-րդ շենքերից մեկում հայտնաբերվել և Արարատի բաժին է բերման ենթարկվել 35-ամյա Էդգար Խ.-ն, որը հունիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177րդ (Գողությունը) և 34-177-րդ (Գողության փորձը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: