ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեղրիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

Մայիսի 16-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Մաշտոցի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Մարգարյան փողոցից բերման է ենթարկվել 30-ամյա Ասատուր Ա.-ն, որը մայիսի 13-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի (գողության հանցակցելը) 2-րդ մասի 3-րդ կետի, 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի և 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքներով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: