Ներկայացավ Նոր Նորքի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
03.06.2019 13:58
Հետախուզվողի հայտնաբերում
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 1-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 42-ամյա Արմեն Ք.-ն, որը մայիսի 31-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: