Հետախուզվողը հայտնաբերվեց շուկայում
17.05.2019 11:23
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 16-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևանի Նոր Նորքի 3-րդ զանգվածի շուկայից բերման են ենթարկել 47-ամյա Արթուր Մ.-ին, որը մայիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: