Ոստիկանները հայտնաբերեցին ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի
08.05.2019 12:56
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 7-ին, ժամը 08.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Աշոտ Մ.-ն, նույն ինքը՝ Աշոտ Ս.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 29-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1 հոդվածի (երթևեկության կանոնները խախտելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: