Պատժի կրումից խուսափողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ
22.10.2021 12:01
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 21-ին Ձորաղբյուր գյուղում հայտնաբերվել և Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Մելիք Մ.-ն, որը հունիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ (Ավազակությունը) և 34-268-րդ (Առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության փորձը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Մելիք Մ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: