Սպանության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
16.07.2016 12:35
Հետախուզվողի հայտնաբերում
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ, 28.01.2016 թ. ՌԴ Մոսկվա քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել էր, իսկ հուլիսի 15-ին, ժամը 20.25-ին, Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ ծառայողների կողմից ՀՀ է տեղափոխվել 1977 թ. ծնված Դավիթ Ս.-ն, որը 2008թ. հունվարի 5-ից Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի /սպանություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: