Վաղարշապատի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
06.06.2022 11:31
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հունիսի 4-ին Երևան քաղաքի Սվաճյան փողոցից բաժին բերման են ենթարկել 30-ամյա Աբրահամ Ղ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: