Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 11-ից 12-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 5-ական, հոգեկան ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, բնակարանային գողության ու ապօրինի որսի՝ 2-ական, պետական ունեցվածքի գողության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման և արժեթղթեր իրացնելու նպատակով կեղծ արժույթ պատրաստելու, պահելու, ձեռք բերելու կամ դրանք իրացնելու՝ 1-ական։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է համակարգչային հափշտակության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: