1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

skype-ի միջոցով հերթական ուղիղ կապի ընթացքում արտերկրի մեր հայրենակիցների հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

skype-ի միջոցով հերթական ուղիղ կապի ընթացքում արտերկրի մեր հայրենակիցների հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 2-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը սկայպի միջոցով հերթական անգամ պատասխանեց արտերկրի մեր հայրենակիցների հարցերին:
Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ՀՀ քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետը երկարացնելու կարգը: Նրան պարզաբանվեց, որ կարող է դիմել կա՛մ ՌԴ-ում մեր երկրի դիվանագիտական ծառայություն, կա՛մ լիազորված անձի միջոցով՝ անձնագրային ծառայություն: 
ՌԴ-ում բնակվող մեկ այլ  ՀՀ քաղաքացի, որ միայնակ մայր է, եւ երեխան ծնվել է Ռուսաստանում, ցանկանում էր տեղեկանալ՝ կարո՞ղ է երեխայի համար ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու դիմում ներկայացնել: Նրան  պարզաբանվեց, որ  եթե երեխայի ծնողները (տվյալ դեպքում՝ մայրը) նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, ինչի համար կարելի է դիմել օտարերկրյա պետությունում գտնվող դիվանագիտական ծառայություն կամ Հայաստան վերադառնալու դեպքում՝ անձնագրային ծառայություն:
Զանգահարած մեր մյուս հայրենակիցը, որ այլ երկրի քաղաքացի է, հայտնել է, որ 23 տարեկան է, ծառայել է տվյալ պետության զինված ուժերում եւ ցանկանում է տեղեկանալ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո պե՞տք է ծառայի ՀՀ  զինված ուժերում: Նրան պարզաբանվեց ՀՀ օրենսդրությամբ  սահմանված կարգը. ՀՀ քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև ՀՀ քաղաքացիություն ընդունելը  ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն:
Զանգահարած մեր բոլոր հայրենակիցների հարցերին տրվեցին սպառիչ պատասխանններ:
 
Սկայպի միջոցով հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին՝ Երևանի ժամանակով ժամը 10-ից 12-ը:
 
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police