Ամփոփ տեղեկատվություն՝ ՀՀ նախագահական ընտրությունների հետընտրական ժամանակահատվածում կատարված ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանության կողմից կատարվող քննությունների վերաբերյալ (19.02.2013 թ. ժամը 08:00-ից 21.02.2013 թ. 15:00-ի դրությամբ)
21.02.2013 15:49
Ընտրություններ
Ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով 21.09.2013 թ. ժամը 15:00-ի դրությամբ քննարկման փուլում է գտնվում 47 դեպք, որից 9 դեպքերը վերաբերվում են ընտրակաշառքների: Նշված 47 ահազանգերից 26-ը ստացվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքում, իսկ 21-ը` մարզերում:
Ստացված ահազանգերով և դեպքերով համապատասխան ստորաբաժանումների կողմից կատարվում են ստուգումներ և նախապատրաստվում են նյութեր:
Նշված 47 դեպքերից 1 նյութով որոշում է կայացվել` քրեական գործի հարուցումը մերժելու մասին և 5 նյութեր եզրակացությամբ շարք են կցվել` թողնվելով անհետևանք: