1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը նվազեցնելու նպատակով

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների մոտ թարմացվում են ճանապարհային գծանշումները, երթևեկությունը կարգավորող  ճանապարհային նշանները, և ապահովվելու է լուսակիրների անխափան աշխատանքը, իսկ դպրոցամերձ այն փողոցներում, որոնք չունեն գետնուղիներ և չեն կարգավորվում գծանշումներով ու լուսացույցներով, անցումը կկազմակերպվի խմբերով` ոստիկանական վերակարգերի ուղեկցությամբ և օժանդակությամբ:
Ինչպես նախորդ տարի` դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների մոտ հերթափոխային պարեկում կիրականացնեն ոստիկանական կարգախմբերը, որոնց կազմում կներգրավվեն ճանապարհային ոստիկանության, համայնքային ոստիկանության, պարեկապահակետային ծառայողներ, անչափահասների գործերով տեսուչներ:
Համաձայն ոստիկանության պետի  մեկ այլ ցուցումի` ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով  Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական  գումարտակի ծառայողները  բացատրական աշխատանքներ են տանում մարզերի բնակիչների  և գյուղապետերի  հետ` հորդորելով գյուղատնտեսական մթերքներ տեղափոխող մեքենաներ վարելիս լինել առավել զգոն, իսկ վարորդներին բաժանվել են հատուկ լուսարձակիչներ, որպեսզի  ավտոմեքենաներն երթևեկելիս ավելի տեսանելի լինեն թե΄ այլ վարորդների, թե΄ երթևեկության մյուս  մասնակիցների համար: