ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

16.01.2024 12:25 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 14-ին, ժամը 16.15-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա ինքնագլորավարին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 15-ին, ժամը 6.10-ին, Երևանի Գևորգ Չաուշի, Շիրազի, Մազմանյան փողոցների և Սիլիկյան Նոր խճուղու շրջանաձև խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի քարերին ու էլեկտրասյանը. 38-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 14-ին, ժամը 22-ին, Երևանի Խորենացու և Սարի թաղի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենան բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային. վարորդը դիմել է փախուստի, իսկ «Տոյոտայի» 6-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 15-ին, ժամը 8.35-ին, Երևանի Խաղաղ Դոնի և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 11-ին, ժամը 16.50-ին, Երևանի Թևոսյան և Բագրևանդի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 15-ին, ժամը 7.10-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «Կեյտոն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Արարատի մարզի Ոսկետափ գյուղում իրար են բախվել «Նիսան» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 15-ին, ժամը 1-ին սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 42-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 15-ին, ժամը 1.15-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 59-րդ կմ-ին «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 15-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 32-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 15-ին, ժամը 18-ի սահմաններում, Կապան-Նորաշենիկ ճանապարհի 8-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 66-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 15-ին, ժամը 17-ի սահմաններում, Կապան-Ճակատեն ճանապարհի 6-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային. «ՈՒԱԶ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: