ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Սպանություն Պուշկինոյում. կասկածյալը հայտնաբերվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

19.08.2019 18:11 Սպանություն

Օգոստոսի 17-ին, ժամը 23.30-ին, ԱԻՆ Լոռու մարզի փրկարարական վարչության «911» ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պուշկինո գյուղում տուն է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ այրվել է 1973 թ. ծնված Ժիրայր Բասմաջյանի` Պուշկինո գյուղում գտնվող ամառանոցը, իսկ ամառանոցի խոհանոցում հայտնաբերվել է Ժիրայր Բասմաջյանի կիսամոխրացած դիակը:
Դիակը օգոստոսի 18-ին նախնական զննության է ենթարկվել փորձագետի կողմից. պարզվել է, որ դիակի վրա առկա են բազմաթիվ կտրած-ծակած վերքեր: Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Ստեփանավանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում հանցագործությունը բացահայտվեց:
Պարզվեց, որ օգոստոսի 17-ին, ժամը 22-ի սահմաններում, Ժիրայր Բասմաջյանի ամառանոցում վերջինիս և Գարգառ գյուղի 20-ամյա մի բնակչի միջև անձնական հարցերի պարզաբանման շուրջ վիճաբանություն է եղել, որի ընթացքում փոխադարձ քաշքշել և հարվածել են միմյանց, ապա երիտասարդը խոհանոցի սեղանից վերցնելով դանակը՝ բազմաթիվ հարվածներ է հասցրել Ժ.Բասմաջյանի մարմնի տարբեր մասերին և սպանել նրան: Հանցագործության հետքերը վերացնելու նպատակով բենզինով հրկիզել է Ժ.Բասմաջյանի դիակը և ամառանոցը: Այնուհետև իրենց տանը հագուստը փոխել է, դեպքի պահին հագին եղած արյունոտ հագուստը և կոշիկները դրել է պոլիէթիլենային տոպրակը և նետել Գարգառ գյուղի մոտով անցնող Չայլաղ գետը:
Կատարված քննչական փորձարարության և որոնողական միջոցառումների արդյունքում հրկիզված ամառանոցում, կիսայրված վիճակում, հայտնաբերվել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը, որի շեղբի վրա առկա են եղել արնանման հետքեր:
20-ամյա երիտասարդը նույն օրը հանցագործությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: