PK ! aD [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! iF F word/_rels/document.xml.rels
PK ! O O word/document.xml
Ինկորպորացիան կատարվել է 06042022թ 12-Լ հրամանի հիման վրա 26-ԼՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆՀամաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշման հավելվածի 20-րդ կետի 8-րդ և 13-րդ ենթակետերի՝Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝Հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:ԳՆԴԱՊԵՏ Վ. ՂԱԶԱՐՅԱՆ« 20 »____07_______2020թ.քաղ. Երևան ՀավելվածՀՀ ոստիկանության պետի«__20___»_____07____ 2020թ. թիվ _____26-Լ հրամանիԿ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը (այսուհետ՝ Կենտրոն) Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ Ոստիկանություն) կենտրոնական ապարատի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է (վարչության իրավունքով):Կենտրոնն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, «Ոստիկանության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքներով, այլ օրենքներով, սույն կանոնադրությամբ, Ոստիկանության պետի հրամաններով և այլ իրավական ակտերով:Կենտրոնը ստեղծվում, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:Կենտրոնի աշխատակիցների իրավունքները և պարտականությունները սահմանվում են «Ոստիկանության մասին» օրենքով, ինչպես նաև Ոստիկանության պետի կողմից հաստատված տվյալ պաշտոնի անձնագրով:Կենտրոնի անվանումն է՝1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն,2) ռուսերեն` Центр оперативного управления полиции Республики Армения,3) անգլերեն` Operative Management Centre of the Police of the Republic of Armenia,4) ֆրանսերեն՝ Centre de gestion opérationnelle de la Police de la République d’Arménie:Կենտրոնն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն և օտար լեզուներով անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր։ Կենտրոնը կարող է ունենալ խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:Կենտրոնի աշխատակիցները Ոստիկանության ծառայողներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ և քաղաքացիական աշխատանք կատարող անձինք են:Կենտրոնի տեղակայման վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մովսես Խորենացի 158: II. ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ Կենտրոնի նպատակներն են՝Ոստիկանությունում ստացված կանչերին, հաղորդումներին, ահազանգերին (այսուհետ՝ Ահազանգ) արձագանքելու ժամանակի կրճատումը և արձագանքման արդյունավետության բարձրացումը,հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, դեպքի վայրի պահպանության և Ոստիկանության կողմից իրականացվող այլ միջոցառումների կառավարման արդյունավետության բարձրացումը,Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, ինչպես նաև Ոստիկանության և այլ պետական մարմինների փոխհամաձայնեցված և ներդաշնակ գործողությունների ապահովումը,Ոստիկանության կողմից ստացված Ահազանգերի վերաբերյալ տեղեկատվական գործընթացների, վերլուծությունների և կանխատեսումների կենտրոնացումը:Կենտրոնի խնդիրներն են՝իր իրավասության սահմաններում Հանրապետության օպերատիվ իրավիճակի շուրջօրյա վերահսկումը,պարեկային ծառայության օպերատիվ կառավարումը,քաղաքացիներից ստացված Ահազանգերի սպասարկումը, դեպքի վայրում ուժերի օպերատիվ կառավարումը, առկա ուժերի բավարարության գնահատումը, լրացուցիչ ուժերի ներգրավումը, օպերատիվ կառավարման բնագավառում տեղեկատվական շտեմարանների ստեղծումը և դրանց արդիականացումը,Ոստիկանությանը անհրաժեշտ տեղեկատվական, վերլուծական նյութերով, շտեմարաններով ապահովելը,հանցավորության (նաև վարչական իրավախախտումների) մակարդակի ուսումնասիրությունը և վերլուծությունը, հանցավորության (նաև վարչական իրավախախտումներ) ծնող պատճառների, ռիսկերի ուսումնասիրությունը և դրանց վերացմանն ուղղված առաջարկների ներկայացումը,արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումներին մեթոդական օժանդակության ցուցաբերումը, ծառայության որակի բարձրացմանն ուղղված առաջարկների ներկայացումը,մշտադիտարկման արդյունքում ձեռքբերված տվյալների մշակումը և դրանց ամփոփումը, հետևանքների հնարավորինս ճշգրիտ կանխատեսումն ու մոդելավորումը:III. ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸԿենտրոնն իր աշխատանքները կազմակերպում է ենթակառուցվածքային ստորաբաժանումների և Կենտրոնին ենթակա մարզային ստորաբաժանումների միջոցով:Կենտրոնն ունի հետևյալ ենթակառուցվածքային ստորաբաժանումները՝զանգերի կենտրոն (բաժնի իրավունքով),կարգախմբերի կառավարման բաժին,տեղեկատվության վերլուծության և վիճակագրության վարման բաժին,տեխնիկական սպասարկման բաժին, քարտուղարություն:IV. ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԸՍՏ ԲԱԺԻՆՆԵՐԻ Զանգերի կենտրոնի գործառույթներն են՝ստացված Ահազանգերի ընդունումը, գրանցումը, դասակարգումը, սպասարկումը և ստացված տեղեկատվության ըստ ենթակայության փոխանցումը,քաղաքացիներին խորհրդատվական, մասնագիտական տեղեկատվության տրամադրումը և հոգեբանական աջակցության ցուցաբերումը,ահազանգող քաղաքացու գտնվելու վայրի կամ վերջինիս կողմից նշված դեպքի վայրի պարզումը (տեղորոշումը),արտակարգ իրավիճակի կամ շտապ բժշկական օգնության զանգեր ստանալու դեպքում դրանք իրավասու մարմիններին (օպերատորներին) փոխանցումը,տեղեկատվական շտեմարանների, ծրագրային փաթեթների, կապի միջոցների նպատակային կիրառումը՝ Ահազանգերի սպասարկման, արձագանքման կազմակերպման և իրազեկման գործընթացները սահմանված կարգով իրականացնելու համար,Ահազանգերի մասին տեղեկատվության և տվյալների ձևավորումն ու իրավասու ստորաբաժանմանը տրամադրումը,իր իրավասության սահմաններում Կենտրոնի այլ խնդիրների լուծման գործընթացին մասնակցությունը:Կարգախմբերի կառավարման բաժնի գործառույթներն են՝դեպքի վայր պարեկային կամ այլ կարգախմբերի մեկնման ապահովումը,մեկնող պարեկային կարգախմբին անհրաժեշտ տեղեկությունների և կողմնորոշիչ տվյալների տրամադրումը, պարեկային կարգախմբերի շարժմանը և ծառայությանը հետևելը հեռավար կարգով, այդ թվում՝ տեխնիկական համակարգերի միջոցով,օպերատիվ իրավիճակով պայմանավորված՝ լրացուցիչ պարեկային կարգախմբեր դեպքի վայր ուղարկելը և պարեկային վերակարգերի տեղաբաշխման փոփոխության կազմակերպումը,պարեկային կարգախմբից ստացած տեղեկատվության հիման վրա օպերատիվ խմբին և քննիչին դեպքի վայրի վերաբերյալ կողմնորոշիչ տվյալների տրամադրումը,դեպքի վայրում գտնվող և ժամանող ուժերին ստեղծված իրավիճակի բացահայտմանը, հետևանքների արագ և արդյունավետ վերացմանը ներգրավումը,պարեկային ծառայության, ինչպես նաև Ոստիկանության այլ ուժերի համատեղ գործողությունների համակարգմանն աջակցելը,Ոստիկանության կողմից սպասարկվող հանրապետական և այլ զանգվածային միջոցառումներին աջակցելը,պարեկային ծառայության, ինչպես նաև հերթապահություն իրականացնող այլ ստորաբաժանումների քանակի, գտնվելու վայրի, ծառայության վիճակի վերաբերյալ տեղեկատվության և տվյալների տիրապետումը, դեպքի վայրում ծառայության որակի հետ կապված իրավիճակի բացահայտմանն ուղղված միջոցառումների իրականացումը, դրանց արդյունավետության գնահատումը, աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ առաջարկների ներկայացումը, ընդհանուր մշտադիտարկման, առանձին տարածքներին և օբյեկտների հետազոտման համար, ինչպես նաև զանգվածային միջոցառումների ընթացքում անօդաչու թռչող ու այլ սարքերի և սարքավորումների կիրառումը,ըստ անհրաժեշտության հասարակական վայրերի տեսադիտարկումը (վիդեոմոնիթորինգ), տեսավերլուծության արդյունքում ստացված ազդանշաններին օպերատիվ արձագանքումը (հետախուզվող անձանց և տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների ավտոմատ նույնականացում), մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ տեղեկատվության վերլուծության և վիճակագրության վարման բաժնին հաշվետվությունների ներկայացումը,իր իրավասության սահմաններում Կենտրոնի այլ խնդիրների լուծման գործընթացին մասնակցությունը:Տեղեկատվության վերլուծության և վիճակագրության վարման բաժնի գործառույթներն են՝ Ահազանգերի վերաբերյալ տեղեկատվության ու տվյալների ձևավորումը, ամփոփումը, վերլուծումը, տեղեկատվական շտեմարանների կազմումը և սահմանված կարգով ներկայացումը իրավասու պաշտոնատար անձանց և մարմիններին,օպերատիվ (քրեածին) իրավիճակի, ճանապարհային երթևեկության կարգավորման, հանցագործության պատճառների վերլուծության իրականացումը, այդ թվում՝ ավտոմատացված վերլուծական համակարգերի միջոցով,կատարված վերլուծության հիման վրա հանցավորության մակարդակի նվազմանը, ինչպես նաև հանցագործություն ծնող երևույթների վերացմանն ու հանցանքի բացահայտմանն ուղղված միջոցների կատարելագործման վերաբերյալ առաջարկների ներկայացումը,Ոստիկանության ծառայություններին անհրաժեշտ տեղեկատվական տվյալների փոխանցումը, ինչպես նաև վերլուծական աջակցության ցուցաբերումը,առկա տեղեկատվության հիման վրա դեպքերի և պատահարների մոդելավորումը,Ոստիկանության ծառայողների կրթական մակարդակի բարձրացմանն ուղղված ուսումնամեթոդական, գիտագործնական ձեռնարկների մշակմանը ներգրավվելը, ըստ անհրաժեշտության՝ աջակցությունը վերապատրաստումների իրականացմանը,վիճակագրության վարման գործընթացի կատարելագործման և արդիականացման, ինչպես նաև վիճակագրական տվյալների համապատասխան ոլորտներում արդյունավետ կիրառման ուղղությամբ առաջարկների ներկայացումը,Կենտրոնի աշխատանքների վերաբերյալ մամլո հաղորդագրությունների պատրաստումը և դրանց ներկայացումը Ոստիկանության՝ հանրության հետ կապերի համար պատասխանատու ստորաբաժանմանը,իր իրավասության սահմաններում Կենտրոնի այլ խնդիրների լուծման գործընթացին մասնակցությունը:Տեխնիկական սպասարկման բաժինը սահմանված ընթացակարգերի համաձայն ապահովում է Կենտրոնի բաժինների կողմից շահագործվող համակարգչային և կապի սարքավորումների, ծրագրային համակարգերի անխափան աշխատանքը շուրջօրյա ռեժիմով:Քարտուղարությունն ապահովում է Կենտրոնի գործավարությունն ու գաղտնիության ռեժիմը, կազմակերպում է Կենտրոնում դիմումների ընդունման և քաղաքացիների ընդունելության գործընթացը:171 Կենտրոնին ենթակա մարզային ստորաբաժանումներն իրականացնում են սույն հավելվածի 14-րդ կետի 1-10-րդ, 12-րդ, 13-րդ և 15-րդ ենթակետով նախատեսված գործառույթները։ V. ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ Կենտրոնի անմիջական ղեկավարումն իրականացնում է օպերատիվ կառավարման կենտրոնի պետը:Կենտրոնին պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ կարող են տալ Ոստիկանության պետը և իրավասու տեղակալը:Կենտրոնի բաժինների աշխատանքները ղեկավարում և կազմակերպում են բաժինների պետերը: 201 Կենտրոնին ենթակա մարզային ստորաբաժանումների աշխատանքները ղեկավարում և կազմակերպում են նշված ստորաբաժանումների պետերը։Կենտրոնի պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Ոստիկանության պետը՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:Կենտրոնի պետը՝իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Ոստիկանության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով,հաշվետու է Ոստիկանության պետին և իրավասու տեղակալին,պատասխանատու է Կենտրոնի առջև դրված նպատակների, խնդիրների ու գործառույթների իրականացման համար,իրականացնում է Կենտրոնի գործունեության նկատմամբ անմիջական հսկողություն,իր իրավասության սահմաններում ընդունում է անհատական իրավական ակտեր, տալիս պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ,սահմանում է տեղակալի կողմից համակարգվող առանձին գործառույթների և ենթակառուցվածքային ստորաբաժանումների շրջանակը,իր իրավասության սահմաններում պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Կենտրոնի աշխատակիցներին,առաջարկություն է ներկայացնում աշխատակիցների հերթական և արտահերթ վերապատրաստումների վերաբերյալ,օրենքով սահմանված կարգով միջնորդություններ է ներկայացնում Ոստիկանության պետին՝ Կենտրոնի աշխատակիցներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու վերաբերյալ, սահմանված կարգով Ոստիկանության պետի քննարկմանն է ներկայացնում Կենտրոնի աշխատանքների կազմակերպմանը վերաբերող առաջարկներ, հրամանների և ցուցումների նախագծեր, մասնակցում է Կենտրոնին վերաբերող հարցերի քննարկմանը,իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում Կենտրոնի աշխատակիցներին,մասնակցում է Կենտրոնի քաղաքականության մշակմանը,Կենտրոնի աշխատակիցներին տրամադրում է արձակուրդ և թույլատրում գործուղումները,հաստատում է Կենտրոնի պլանները և մարտավարատակտիկական այլ փաստաթղթերը,իր իրավասության սահմաններում Կենտրոնը ներկայացնում է պետական մարմիններում և այլ կազմակերպություններում,իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:Կենտրոնի պետի ժամանակավոր բացակայության դեպքում նրան Ոստիկանության պետի որոշմամբ փոխարինում է Կենտրոնի պետի տեղակալը, իսկ տեղակալի բացակայության դեպքում՝ Ոստիկանության պետի որոշմամբ բաժնի պետերից մեկը։ PK ! HF F word/endnotes.xml
PK ! L L word/footnotes.xml
PK ! &2 word/theme/theme1.xml
PK ! ny y word/settings.xml
PK ! S word/fontTable.xml
PK ! eoRH RH word/styles.xml
PK ! 0KCK CK word/stylesWithEffects.xml
PK ! f docProps/app.xml
Normal2421188110723Microsoft Office Word08925falseTitle1false12579falsefalse14.0000PK ! O[ [ word/webSettings.xml
PK ! EH word/numbering.xml
PK uT;|ǎm m docProps/core.xmlShtabhttps://mul2-police.gov.am/tasks/1118320/oneclick/b508ae7a2f649b5d2b29471ba7b07e140ce30400d56efbc4ef3802cdc4bd4272.docx?token=4cee48e9835d12989dc87896eb6b7956Admin1912020-07-20T12:34:00Z2020-07-15T06:02:00Z2022-04-06T08:45:00ZPK ! aD [Content_Types].xmlPK ! N N L _rels/.relsPK ! iF F word/_rels/document.xml.relsPK ! O O C word/document.xmlPK ! HF F word/endnotes.xmlPK ! L L 6 word/footnotes.xmlPK ! &2 word/theme/theme1.xmlPK ! ny y } word/settings.xmlPK ! S %
word/fontTable.xmlPK ! eoRH RH ) word/styles.xmlPK ! 0KCK CK \ word/stylesWithEffects.xmlPK ! f # docProps/app.xmlPK ! O[ [ 1 word/webSettings.xmlPK ! EH word/numbering.xmlPK uT;|ǎm m r docProps/core.xmlPK Gv