Ահազանգով մեկնած ոստիկանները կամրջի տակ զինամթերք հայտնաբերեցին
17.03.2015 12:45
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ զինամթերք է թողնում «Ռոբոտների» գործարանի մոտ գտնվող կամրջի տակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, սվին դանակ` պատյանով, 5.45 մմ տրամաչափի 90 և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 74 փամփուշտ և պայթուցիչի նմանվող մեկ փաթեթ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: