Ի ԼՐՈՒՄՆ.-Ոստիկանությունը՝ Facebook-ով ուղարկված սպառնալիքների հետքերով
Ինչպես տեղեկացրել էինք՝ հունվարի 5-ին, ժամը 16-ին, 42-ամյա մի կնոջից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում էր ստացվել, որ facebook.com սոցիալական ցանցում Andre Makarov տվյալներով հանդես եկած անհայտ օգտատերը հունվարի 4-ին իր անհատական էջին է ուղարկել հաղորդագրություններ, որոնք պարունակում են նրա և որդու կյանքին ու առողջությանն ուղղված սպառնալիքներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ հունվարի 7-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն է ներկայացել 1994 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն: Նա հայտնել է, որ www.facebook.com սոցիալական ցանցում Andre Makarov տվյալներով անհատական էջը պատկանում է իրեն և ինքը www.police.am կայքէջում տեղադրված հաղորդագրությունից տեղեկանալով, որ ոստիկանությունը փնտրում է տվյալ օգտատիրոջը՝ ներկայացել է ԿՀԴՊ ԳՎ:
Անդրանիկ Հ.-ն հայտնել է, որ խնդրո առարկա հաղորդագրությունները Զարուհի Հ.-ի անհատական էջին ուղարկել է ինքը: