Ճանապարհային ոստիկանը բերման է ենթարկվել ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվելու կասկածանքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանությունը հետևողական ու անհանդուրժող է ոչ միայն հանցավորության դեմ պայքարում, այլև սեփական շարքերը հանցավոր տարրերից մաքրելու գործընթացում։
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողներից մեկը թմրամիջոցներ է ձեռք բերում, օգտագործում և իրացնում։ Հոկտեմբերի 8-ին գլխավոր վարչության ծառայողները Վանաձորում կանխեցին ճանապարհային ոստիկանի կողմից թմրամիջոց ձեռք բերելու փորձը։ Ոստիկանության կապիտանը աշխատանքի ժամին ծառայողական մեքենայով մոտեցել էր պայմանավորված վայր, որ մի տղամարդուց թմրամիջոց վերցներ։ Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են փաթեթով և կաթուցիչով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Դեպքի առթիվ ոստիկանությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: