ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.06.2018 17:12 Նորություններ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարևորելով ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակմանը և այդ ուղղություններով որոշումների ընդունմանը հասարակությանը մասնակից դարձնելու անհրաժեշտությունը, գերակա համարելով հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը, ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն սահմանելու, ինչպես նաև ոստիկանության գործունեության լայն հրապարակայնությունն ապահովելու նպատակով` գործունեության ավելի քան յոթ տարի դադարից հետո, ՀՀ ոստիկանության պետի նախաձեռնությամբ, մեկնարկել են ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի կազմավորման աշխատանքները:
ՀՀ ոստիկանության պետի հրամանով արդեն իսկ հաստատվել է հասարակական խորհրդի աշխատակարգը: Ստեղծվող խորհրդակցական մարմինը գործառույթներ կիրականացնի.

  • հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, հանցավորությանը հակազդելուն ուղղված պետական քաղաքականության իրականացման գործունեությանը քաղաքացիներին և հասարակական միավորումներին ներգրավելու,
  • քաղաքացիներին և հասարակական միավորումներին Ոստիկանության գործունեությանը վերաբերող առավել արդիական հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի, նախաձեռնությունների մշակմանը և քննարկմանը մասնակից դարձնելու,
  • Ոստիկանության գործունեությանը վերաբերող օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման,
  • զանգվածային լրատվության միջոցներով Ոստիկանության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկման և այլ ոլորտներում:

Խորհրդի անհատական կազմում, որը հաստատում է խորհրդի նախագահը, ի պաշտոնե` ՀՀ ոստիկանության պետը, կընդգրկվեն առնվազն 15 անդամներ: Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպությունների /միավորումների/ ներկայացուցիչներ, իրավապահ գործունեության ոլորտում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ ունեցող անձինք, իրավապաշտպաններ, մշակութային և հասարակական այլ գործիչներ, որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի գործառույթների արդյունավետ իրականացմանը: Միևնույն ժամանակ, Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք տվյալ պահին ֆինանսավորում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում` «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն) ստանում ՀՀ ոստիկանությունից:
Խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպություններին Խորհրդում ներկայացնում են վերջիններիս կողմից լիազորված անձինք: Խորհրդի կազմը համալրել ցանկացող անձինք և կազմակերպությունները դիմում են ներկայացնում Խորհրդի նախագահին` Խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ: Դիմումի մեջ պետք է ներկայացվեն սահմանված վերոհիշյալ պահանջներին համապատասխանությունը հիմնավորող տեղեկատվություն և փաստաթղթեր: Ներկայացված դիմումը` կից փաստաթղթերով, տեղադրվում է Ոստիկանության պաշտոնական կայքէջում:
Խորհրդի նախագահը, Խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ դիմումների ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում, որոշում է կայացնում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին` այդ մասին տեղեկացնելով դիմումատուին:
Խորհրդի անդամների մեկ երրորդը, երկու տարին մեկ անգամ, ենթարկվում է ռոտացիայի` Աշխատակարգով սահմանված կարգով:
Դիմումները Խորհրդի նախագահին կարող են ներկայացվել publiccouncil@police.am էլ. փոստի հասցեով: Հարցերի դեպքում խնդրվում է կապ հաստատել (010) 596-310 հեռախոսահամարով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2018 թվականի հունիսի 29-ը ներառյալ: Սահմանված ժամկետի ավարտից հետո ներկայացված դիմումները քննարկման ենթակա չեն:

ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ