ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարզաբանում

14.01.2019 18:15 Պարզաբանում

Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ՙՄեդիա կենտրոնում՚ տարակուսանք է հայտնել, թե ոստիկանությունը դադարեցրել է քրեական հետապնդումը՝ պատճառաբանելով, թե չեն կարողանում հայտնաբերել ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին ու նրանից բացատրություն վերցնել:
Պարզաբանում ենք, որ Ա. Սաքունցի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-իմ մասի 2-րդ կետով, այն է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Նյութերն ուղարկվել են դատախազություն՝ մերժման օրինականությունը ստուգելու նպատակով: