ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

22.01.2021 12:03 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 20-ին, ժամը 16.00-ին, Երևանի Եղբայրության փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 20-ին, ժամը 18.20-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Շևրոլե» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214»-ի 32-ամյա վարորդը և «Շևրոլեի» 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 21-ին, ժամը 19.30-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 20-ին, ժամը 21.00-ին, Երևանի Արցախի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 21-ին, ժամը 08.50-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 21-ին, ժամը 14.45-ին, Երևանի Բաղյան և Թոթովենցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուսի» 55-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 21-ին, ժամը 15.20-ին, Երևանի Պարույր Սևակի փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 21-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արտաշատ-Դալար ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդեսի» 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 21-ին ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ հունվարի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Ոստան-Քաղցրաշեն ճանապարհի մերկասառուցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 35-ամյա ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 21-ին, ժամը 11.35-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ գյուղում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 21-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 21-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 21-ին, ժամը 10.40-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել 23-ամյա քաղաքացի և հայտնել, որ վթարի է ենթարկվել:
Պարզվել է, որ հունվարի 20-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Գառնի-Արտաշատ ճանապարհին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան ընկել է ճամփեզրի փոսը. 23-ամյա ուղեւորը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 21-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Շահումյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21124» և «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-21093»-ի 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: