ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

08.08.2022 12:18 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 5-ին, ժամը 17.00-ին, Երևանի Աբովյան փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 56-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 6-ին, ժամը 06.30-ին, Երևանի Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 6-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 50-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 6-ին, ժամը 09.05-ի սահմաններում, Արարատի մարզի Լանջազատ գյուղում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 61-ամյա վարորդը և 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 6-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատավան գյուղում «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի և շինության պատին. «ՎԱԶ-210740»-ի 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 6-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Մխչյան-Դիտակ ճանապարհի 1-ին կմ-ին «Նիսան Ֆուգա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 7-ին, ժամը 00.01-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 6-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի վարչական տարածքում «ԳԱԶ-53» բեռնատարը կողաշրջվել է. 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 6-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Աշտարակ-Եղվարդ ճանապարհի 7-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 31-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 6-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 168,5-րդ կմ-ին «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորակը. 66-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 354-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 67-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 6-ին, ժամը 12.10-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 6-ին, ժամը 17.20-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 6-ին, ժամը 19.10-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Սևանի փողոցների խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 7-ին, ժամը 19.30-ին, Երևանի Աթենքի փողոցում մոտոցիկլետը բախվել է «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի. 36-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 6-ին, ժամը 13.20-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 7-ին, ժամը 20.00-ի սահմաններում , Արարատի մարզի Դիմիտրով գյուղում իրար են բախվել «ԲՄՎ», «Մերսեդես» և «ՎԱԶ-21103-110» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21103-110»-ի 32-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 7-ին, ժամը 14.15-ի սահմաններում, Արարատի մարզի Լանջառ գյուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 7-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Դարանակ-Փամբակ գյուղամիջյան ճանապարհին «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 45-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 7-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Լոռու մարզի Գարգառ գյուղում իրար են բախվել երկու «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 7-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Ջրվեժ-Գառնի ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 7-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 15,5-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես E 320», «Օպել Զաֆիրա» և «Մերսեդես C300» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես E 320»-ի 27-ամյա ուղևորը և «Օպել Զաֆիրայի» 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 7-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գողթ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել բետոնե պատնեշին. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: