ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ուսումնամեթոդական հավաք՝ ոստիկանության զորքերում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուսումնամեթոդական հավաք՝ ոստիկանության զորքերում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ոստիկանության զորքերի 2017 թ. պատրաստության պլանի համաձայն՝ հունիսի 8-ից 9-ը անցկացվեց ուսումնամեթոդական հավաք՝ ՈԶ զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարների անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալների հետ:
Ուսումնամեթոդական հավաքի ղեկավար՝ ոստիկանության զորքերի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Հայկ Բաբայանը ներկայացրեց միջոցառման նպատակները՝ կատարելագործել մասնակիցների տեսական գիտելիքները և գործնական հմտությունները, զինվորական ուսուցման և զինվորական դաստիարակության աշխատանքների մասին գիտելիքները, նպաստել գաղափարադաստիարակչական պատրաստություն և հասարակական-պետական պատրաստություն առարկաների արդյունավետ մատուցմանը, ինչպես և հարստացնել սպաների գիտելիքները, բարձրացնել մասնակիցների կարողություններն ու հմտությունները անձնակազմի հետ տարվող աշխատանքները կազմակերպելու և ղեկավարելու գործում:
Դասախոսությունն անցկացվեց տեսաֆիլմի ուղեկցությամբ:
Հավաքների ավարտին անցկացվեց ստուգարք: