ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

2010 թվական

Միջազգային համագործակցության ոլորտում ՀՀ ոստիկանության կողմից 2010 թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին
 
   2010 թ. ընթացքում ՀՀ ոստիկանությունը շարունակել է սերտ համագործակցությունը ինչպես ԱՊՀ, այնպես էլ օտարերկրյա պետությունների ներքին գործերի նախարարությունների/ոստիկանությունների եւ եվրոպական ու միջազգային մի շարք կազմակերպությունների հետ:
 
2010 թ. հունվարի 29-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը մասնակցել է ՀԱՊԿ քարտուղարության կողմից Մոսկվայում կազմակերպված Անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստին:
 
 ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ 2010 թ. փետրվարի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Օսիկյանը Բեռլինում մասնակցել է Եվրոպական ոստիկանական 13-րդ կոնգրեսին` նվիրված գլոբալ անվտանգության հարցերին: Կոնգրեսի ընթացքում քննարկվել են կենսաչափական տվյալներով նույնականացման քարտերի եւ անձնագրերի ներդրման վերաբերյալ հարցեր:
 
 
2010 թ. ապրիլի 21-24-ը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի ղեկավարած ՀՀ ոստիկանության պատվիրակությունը մեկնել է Իտալիայի Հանրապետության Հռոմ քաղաք: Այցի շրջանակներում ապրիլի 23-ին Իտալիայի Հանրապետության ներքին գործերի նախարար Ռոբերտո Մառոնիի  եւ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի կողմից ստորագրվել է ,,Իտալիայի Հանրապետության կառավարության եւ ՀՀ կառավարության միջեւ ոստիկանական համագործակցության մասին,, Համաձայնագիրը: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010 թ. հոկտեմբերի 25-ին:
 
 
Հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցության շրջանակներում ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը ապրիլի 27-ին ընդունել է Ֆրանսիայի Անվտանգության բարձրագույն ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում էր նաեւ ներքին անվտանգության կցորդ Պիեռ Գիտոնը, վերջինս հանդիպում ունեցավ նաեւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է ոստիկանության ծառայողների ուսուցման եւ վերապատրաստման ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր:
 
2010 թ. ապրիլին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Գարեգին Գաբրիելյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Միջազգային անվտանգության եւ պաշտպանության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Տոմիհիրո Տանիգուչիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱԷԿ անվտանգության հետ կապված հարցերը:
 
2010 թ. hունիսի 4-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Օսիկյանը մեկնել է Վիեննա ,,Ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների ծրագիրը,, (,,Ոստիկանության գործունեության ոլորտում բարեփոխումների,, ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում եւ 01.04.2010 թ. հաստատվել է ՀՀ կառավարության կողմից) ԵԱՀԿ գրասենյակում ներկայացնելու համար: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը մանրամասն ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագիրը, որի մշակման համար հիմք է ծառայել նաեւ ԵՄ որոշ անդամ երկրների փորձը: Ծրագիրը արժանացել է բարձր գնահատականի ԵԱՀԿ երկրների կողմից:
 
 
2010 թ. հունիսի 26-ին Երեւանում կայացել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի տասնմեկերրորդ նիստը, որին մասնակցելու նպատակով Երեւան էր ժամանել ՌԴ ՆԳ պատվիրակությունը ՌԴ ՆԳ նախարար, բանակի գեներալ Ռաշիդ Նուրգալիեւի գլխավորությամբ:
 
Նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց.
 
1.Հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման եւ ձերբակալման գործում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության փոխհամագործակցության վիճակի վերաբերյալ:
 
2.Տնտեսական ոլորտում հանցավորությանը հակազդելու Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության փոխհամագործակցության վերաբերյալ:
 
3.Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի աշխատանքների 2011թ. պլանի վերաբերյալ:
 
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում քննարկվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ կողմից հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման եւ ձերբակալման փոխհամագործակցության վիճակը: Տվյալ հարցի վերաբերյալ քննարկման արդյունքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ միջեւ ստորագրվել է Միավորված կոլեգիայի Համատեղ Որոշում:
 
Օրակարգի երկրորդ հարցի շուրջ լսվել են տնտեսական հանցագործությունների դեմ պայքար իրականացնող ստորաբաժանումների ղեկավարների զեկույցները: Նիստում քննարկվող հարցի վերաբերյալ ստորագրվել է Միավորված կոլեգիայի Որոշում, որն ուղղված է երկու գերատեսչությունների տնտեսական ոլորտի հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
 
Օրակարգի երրորդ հարցով հաստատվել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի հերթական նիստի օրակարգը եւ որոշվել է դրա անցկացման ժամկետները:  Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի հերթական նիստը տեղի կունենա 2011թ. հունիսին Ռուսաստանի Դաշնությունում:
 
 
2010 թ. հունիսին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սաշա Աֆյանն ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանների հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյային: Հանդիպման ընթացքում քննարկվել են ձերբակալված անձանց պահման վայրերում գտնվող անձանց իրավունքներին առնչվող հարցեր:
 
 
2010 թ. Սեպտեմբերի 16-ից 18-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը` ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գլխավորությամբ:
 
 ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էր տասը հարց, մասնավորապես` ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) համագործակցության հրատապ խնդիրների եւ հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացման ընթացքի մասին, ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության եւ հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն բյուրոյի տվյալների մասնագիտացված բանկի ստեղծման մասին, Ռուսաստանի ՆԳՆ կառավարման ակադեմիային ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ (ոստիկանության) մարմինների ղեկավար կազմի պատրաստման, որակավորման բարձրացման եւ վերաորակավորման հարցերով բազային կազմակերպության կարգավիճակ շնորհելու մասին, ՆԳ նախարարների խորհրդի Պատվո նշան եւ պատվոգիր սահմանելու մասին եւ այլն:
 
Քննարկված բոլոր հարցերով ընդունվել են համապատասխան որոշումներ: 
Ստորագրվել է  ,,Մարդկանց առեւտրի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) համագործակցության վերաբերյալ,, Համաձայնագիր:
 
ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների խորհրդի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել 2011 թ. Ղրղզստանի Հանրապետությունում:
 
 2010 թ. հոկտեմբերին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Օսիկյանն ընդունել է ՄԱԿ-ի թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են թմրադեղերի վերահսկման 3 հիմնական կոնվենցիաների կիրառման գործընթացին եւ թմրադեղերի վերահսկողության ազգային քաղաքականությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա են եղել ՄԱԿ-ի պատվիրակության անդամներ Դարմեն Ժամադիլը եւ Ռաջար Ռեյը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը, ՀՀ ոստիկանության եւՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ:
 
 
2010 թ. հոկտեմբերի 28-ից 30-ը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը` Իրանի Իսլամական Հանրապետության կարգապահական ուժերի (ոստիկանության) գլխավոր հրամանատար, բրիգադի գեներալ էսմայիլ Ահմադի Մողադամիի հրավերով մեկնել է Թեհրան: ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի և Իրանի Իսլամական Հանրապետության կարգապահական ուժերի գլխավոր հրամանատար էսմայիլ Ահմադի Մողադամիի հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ոստիկանական ծառայությունների համագործակցության խնդիրները` պայքար թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական մուտքի դեմ, երկու երկրների քաղաքացիների համար մուտքի եւ ելքի գործընթացի դյուրացում, ծառայողների վերապատրաստում եւ այլն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խնդրո առարկա հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով փորձագիտական խմբերի ստեղծման, մաքսանենգ ճանապարհով թմրանյութերի տեղափոխմանը վերաբերող տեղեկատվության փոխանակման ու համագործակցության ընդլայնման եւ այլ հարցերի շուրջ: Կարեւորվել է ՀՀ ոստիկանության եւ ԻԻՀ կարգապահական ուժերի համագործակցության մասին համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը:
 
Հանդիպման արդյունքներով ստորագրվել է Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ոստիկանության բնագավառում համագործակցության արձանագրություն: Այցի շրջանակներում Թմրամիջոցների դեմ պայքարի ազգային կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում կենտրոնի ղեկավար, գեներալ Հոսեյնաբադիի հետ: Պատվիրակության անդամներն այցելել են ՙԱրարատ՚ մարզամշակութային կենտրոն եւ Թեհրանի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ հարգանքի տուրք է մատուցվել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում: Այցի ողջ ընթացքում հայկական պատվիրակությանն ուղեկցել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը:
 
2010 թ. նոյեմբերի 9-ին Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պատվիրակությունը` ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ:
 
Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ինչպես եւ ՌԴ, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության եւ Տաջիկստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների պատվիրակությունները:
 
 Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էր 7 հարց: Մասնավորապես` մասնակիցները քննարկել են Ղրղզստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման  գործում առաջնահերթ միջոցների մասին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման իրագործման եւ նոր սպառնալիքների ու մարտահրավերների ճգնաժամային կողմնորոշման մեխանիզմների մշակման անհրաժեշտության, հանցավորության դեմ պայքարի ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների միջազգային պայմանագրի մշակման, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում միջսահմանային հանցավորության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ոլորտում միջազգային համագործակցության վիճակի, ինչպես եւ ՀԱՊԿ անդամ պետությունների իրավապահ, հակահրդեհային, վթարային-փրկարարական մարմինների եւ հատուկ ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին Համաձայնագրի իրագործման ընթացքի մասին հարցերը:
 
 Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների իրավապահ մարմինների համար սպառազինության եւ հատուկ միջոցների ու տեխնիկայի մշակման, արտադրության եւ մատակարարման ոլորտում համագործակցության հեռանկարները:
 
 ՌԴ ՆԳՆ կողմից պատվիրակությունների ղեկավարներին ցուցադրվել են 2010 թ. հունիսին ՌԴ Ռոստովի մարզում տեղի ունեցած ՙԿՈԲԱԼՏ-2010՚ հատուկ-տակտիկական համատեղ վարժանքների արդյունքների վերաբերյալ  տեսանյութեր: 
ՀԱՊԿ Քարտուղարությունը, ՌԴ եւ Ղրղզստանի ՆԳ նախարարությունները խորհրդակցության մասնակիցներին իրազեկել են Ղրղզստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման  ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին:
 
 Մասնակիցների կողմից ընդունվել է ՌԴ ՆԳՆ առաջարկը` հանցավորության դեմ պայքարում ՀԱՊԿ անդամ պետությունների միջազգային պայմանագրի մշակման մասին, որը պետք է ներառի ահաբեկչության, ծայրահեղականության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց շահագործման (թրա‎ֆիքինգի) հակազդմանն ուղղված դրույթներ, ինչպես եւ ամրապնդի համատեղ օպերատիվ խմբերի ստեղծման մեխանիզմներն ու գործունեությունը:
 
 Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերում ընդգրկված ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի մարմինների (ոստիկանության) ծառայողների` ՌԴ ՆԳՆ որակավորման բարձրացման համառուսաստանյան ինստիտուտի բազայի վրա պատրաստման հարցը:
 
 Խորհրդակցության արդյունքում ընդունվել է արձանագրություն:
 
Նոյեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը` ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ, մասնակցել է Ռուսաստանի Միլիցիայի օրվան նվիրված հանդիսավոր տոնակատարություններին:
 
Լեհաստանի Հանրապետության Ներքին գործերի եւ վարչակազմի նախարար Եժի Միլլերի հրավերով 2010 թ. նոյեմբերի 14-ից 16-ը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակության այցը  Վարշավա /Լեհաստանի Հանրապետություն/:
 
 Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը հանդիպում ունեցավ Լեհաստանի Հանրապետության ոստիկանությունում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Լեհաստանի Հանրապետության ոստիկանության միջեւ հանցավորության դեմ պայքարի տարբեր ոլորտներում միջազգային համագործակցության հետագա զարգացման հետ կապված հարցերը:
 
 Իր հերթին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների ծրագիրը: Ընդգծվել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը երկու գերատեսչությունների ենթակա ստորաբաժանումների միջեւ, մասնավորապես` կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց առեւտրի, անօրինական միգրացիայի ոլորտներում` հիմք ընդունելով 2004թ. սեպտեմբերի 6-ին Վարշավայում ստորագրված ,,Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին,, Համաձայնագիրը:
 
 Հանդիպման շրջանակներում 2010 թ. նոյեմբերի 15-ին ստորագրվել է ,,Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի եւ Լեհաստանի Հանրապետության գլխավոր հրամանատարի միջեւ կնքված համագործակցության մասին,, Հռչակագիրը:
 
 Նույն օրը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության Ներքին գործերի եւ վարչակազմի նախարար Եժի Միլլերի հետ:
 
 Հանդիպման ընթացքում կարեւորվել է երկու երկրների ոստիկանությունների միջեւ համագործակցության զարգացման եւ խորացման անհրաժեշտությունը` մասնավորապես արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում:
 
 Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, նշել է, որ կարեւորագույն խնդիրներից մեկը Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական կողմորոշիչներով էլեկտրոնային անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգի ներդրումն է, որի ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են բավականին աշխատանքներ:
 
 Երկու գերատեսչությունների ղեկավարների կողմից չափազանց կարեւորվել է նաեւ կադրերի պատրաստման եւ վերապատրաստման հարցը: Հաշվի առնելով Լեհաստանի Հանրապետության որպես Եվրամիության անդամ երկրի կարողությունները` պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ակտիվացնել համագործակցությունը այս ոլորտում:
 
 Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը այցելել է Վարշավայի առավել օպերատիվ ծանրաբեռնվածություն ունեցող ոստիկանության բաժին, որտեղ ծանոթացել է բաժնի գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանը եւ հնարավորություններին:
 
 Հաջորդ օրը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը այցելել է Վարշավայի քաղաքային ոստիկանություն, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքային ոստիկանության պետ գեներալ Ադամ Մուլաժի հետ, ապա այցելել է հրամանատարական մոնիտորինգի կենտրոն, որը իր տեխնիկական հագեցվածությամբ համապատսխանում է եվրոպական ժամանակակից չափանիշներին: Բարձր գնահատելով մոնիտորինգի կենտրոնի նշանակությունը հասարակական կարգի ապահովման եւ հանցավորության դեմ պայքարի գործում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը կարեւորեց նմանատիպ կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, ինչում լեհական կողմը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
 
 Նույն օրը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը այցելել է Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն:
 
 Այցի ողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանին ուղեկցել է Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Գալոյանը:
 
 
2010 թ. Նոյեմբերի 22-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՙԿանալ-2010՚ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման նախնական արդյունքների ամփոփումը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների խորհրդի հերթական 9-րդ նիստը, որին, որպես խորհրդի անդամ, մասնակցել է  ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
 
ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներից բացի, որպես դիտորդ, նիստին մասնակցել են 15 պետությունների ներկայացուցիչներ:
 
Նիստում ՙԿանալ-2010՚ միջոցառման արդյունքների շուրջ ելույթ է ունեցել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Անդրադառնալով ղեկավարների խորհրդի շրջանակներում ստեղծված թմրամիջոցների հետ կապված օպերատիվ տեղեկատվության համակարգչային շտեմարանի գործընթացին, որը շահագործման է ենթարկվել 2009 թ, դեկտեմբերի 1-ից,  և որին ՀՀ ոստիկանությունը մշտապես ակտիվ մասնակցություն է ցուցաբերում, որոշվել է աշխատանքներն այսուհետ իրականացնել էլեկտրոնային ավտոմատացված ռեժիմով:
 
Խորհրդակցության ավարտին ստորագրվել է արձանագրություն: Խորհրդի որոշմամբ հաստատվել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների 2011 թ. հիմնական միջոցառումների պլանը: Որոշվել է հերթական՝ 10-րդ նիստն անցկացնել 2011 թ. առաջին կիսամյակում` Երեւանում:
 
 2010 թ. նոյեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի` ոստիկանության հարցերով խորհրդական Կնուտ Դրեյերին և նրան ուղեկցող պաշտոնատար անձանց:
 
 Հանդիպման ընթացքում կարևորվել է ՀՀ ոստիկանության ուսումնական կենտրոնի հզորացման, ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիրի բաժնում տարածքային ոստիկանության մոդելի մշակման ու ներդրման, ոստիկանության և բնակչության գործընկերության ամրապնդման, ոստիկանության կրթական համակարգի բարելավման և մի շարք այլ ծրագրերի իրականացումը:
 
Հյուրերը հավաստիացրել են, որ գործակցությունը ԵԱՀԿ և ՀՀ ոստիկանության միջև շարունակական է լինելու` ընդգրկելով ոստիկանության գործունեության նոր ոլորտներ:
 
 Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 6-ից 7-ը Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն դաշնային ծառայության տնօրեն, միլիցիայի գեներալ-գնդապետ Կոնստանտին Ռոմոդանովսկու հրավերով մեկնել էր Մոսկվա: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն դաշնային ծառայության տնօրեն Կոնստանտին Ռոմոդանովսկու հանդիպման ընթացքում քննարկվել են անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ ոստիկանության եւ ՌԴ Միգրացիոն դաշնային ծառայության հետագա համագործակցության հարցերը: Ստորագրվել է ,,Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն դաշնային ծառայության միջեւ անօրինական միգրացիայի դեմ պայքարում համագործակցության մասին,, Համաձայնագիրը:
 
 2010 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության պետը, համդիպումներ է ունեցել Երեւանում հավատարմագրված  դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Մասնավորապես`
 
2010 թ. մարտի 10-ին ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Աչալ Կումար Մալհոթրային: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ոստիկանական կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր:
 
2010 թ. մարտի 31-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Հանդիպման ընթացքում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի դեմ պայքարի եւ հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ համատեղ ու հետեւողական պայքարին առնչվող հարցեր, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
 
2010 թ. ապրիլի 30-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ¬լեյտենանտ Ալիկ Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության հարցերը ինչպես լեհ գործընկերների, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպանության հետ, որը թույլ կտա ավելի ընդլայնել փոխգործակցության շրջանակները, հատկապես՝ անդրազգային ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարում եւ մի շարք այլ մարտահրավերների դիմագրավելու գործում, ինչի արդյունավետությունը հնարավոր է ապահովել միայն լիարժեք փոխվստահության եւ փոխօգնության առկայությամբ:
 
2010 թ. մայիսի 19-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ- լեյտենանտ Ալիկ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրող հարցեր` մասնավորապես ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների ծրագրին առնչվող հարցեր:
 
 Շարունակվել է ակտիվ համագործակցությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ 2008թ. նոյեմբերի 27-ին Երեւանում ստորագրված «ՀՀ Ոստիկանության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ համագործակցության մասինե Հուշագրի շրջանակներում:
 
ԵԱՀԿ շրջանակներում Լիտվային Հանրապետության Վիլնյուս քաղաքում մայիսի 9-15-ը կազմակերպվել է ,,Ոստիկանություն եւ սոցիալական այլ մարմինների համագործակցությունը` երեխաների երիտասարդների շրջանում թմրամոլությունը ու հանցավորությունը կանխելու նպատակով,, թեմայով միջազգային համաժողով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը:
 
ԵԱՀԿ շրջանակներում ՀՀ ոստիկանության ծառայողները ս.թ. մայիսի 20-21-ը Վիեննայում մասնակցել են ,,ԵԱՀԿ ոստիկանությանն առնչվող գործողությունների հետագա ամրապնդում,, թեմայով փորձագետների տարեկան հանդիպմանը:
 
 2010 թ. մայիսի 27-28-ը ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետ, ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը մասնակցել է Վիեննայում կայացած ,,Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության /ICAO/ էլեկտրոնային անձնագրերի առաջմղման  վերաբերյալ,, թեմայով սեմինարին, որը կազմակերպվել է ԵԱՀԿ շրջանակներում:
 
ՀՀ ոստիկանության բարեփոխումների շրջանակներում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Ֆինլանդիայի ոստիկանական կառույցների միջեւ ձեռք բերված համաձայնությամբ ճանաչողական այցին մասնակցելու նպատակով 2010 թ. հուլիսի 18-25-ը ՀՀ ոստիկանության թվով 5 ծառայողներ մեկնել են Ֆինլանդիայի Հանրապետություն:
 
 Շարունակվել է համագործակցությունը ՍԾՏՀ շրջանակներում:
 
2010 թ. մայիս-հունիս ամիսներին  քննարկվել է ՍԾՏՀ տարածաշրջանում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործողությունների պլանը, ինչպես նաեւ հավաքվել եւ ամփոփվել է  ոլորտին առնչվող հաշվետվությունը, որը ՀՀ ԱԳՆ միջոցով փոխանցվել է ՍԾՏՀ Մշտական միջազգային քարտուղարության (PERMIS): Հարկ է նշել, որ ՍԾՏՀ բոլոր մասնակից-պետություններից Հայաստանն առաջինն էր, որը ներկայացրեց պահանջվող տեղեկատվությունը, ինչն ակնարկվել է ՍԾՏՀ Մշտական միջազգային քարտուղարության (PERMIS) կողմից:
 
2010 թ. հոկտեմբերին Ստամբուլում կայացել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի եւ կապի սպաների հանդիպումները, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության ծառայողները:
 
 2010 թ. մարտին ստորագրվել է ,,ՀՀ ոստիկանության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության ներքին գործերի նախարարության միջեւ համագործակցության մասին,, Փոխըմբռնման Հուշագիրը:
 
 2010 թ. հունվարին ամսին ՀՀ ոստիկանության ծառայողը մասնակցել է Ջորջ Մարշալի անվան անվտանգության խնդիրների ուսումնասիրման եվրոպական կենտրոնի կողմից Գերմանիայի Գարմիշ Պարտենկիրխեն քաղաքում կազմակերպված Թմրանյութերի թրաֆիքինգին հակազդելու հարցերին նվիրված սեմինարին:
 
 2010 թ. մայիսի 17-ից 21-ը տեղի ունեցել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանի ճանաչողական այցը Փարիզ: Այցի ընթացքում Գ.Ավետիսյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Փարիզի ոստիկանական տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ` Փարիզի ոստիկանական Պրեֆեկտուրայի թմրամիջոցների բրիգադի պետի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կենտրոնական ծառայության փոխտնօրենի, տնտեսական եւ ֆինանսական հանցագործությունների ծառայության փոխտնօրենի, տեղեկատվության եւ կապի միջոցների տեխնոլոգիաների հետ կապված հանցագործությունների դեմ պայքարի կենտրոնական գրասենյակի տնօրենի, Վերսալի քրեական ոստիկանության տարածաշրջանային վարչության պետի հետ: Ծառայությունների ղեկավարների կողմից ներկայացվել են ֆրանսիական ոստիկանության տարբեր բրիգադների գործունեությունը, աշխատանքի կազմակերպումը:
 
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ պետ, ոստիկանության գնդապետ Գ.Ավետիսյանը իր ֆրանսիացի գործընկերների հետ համաձայնության է եկել հետագա հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցությունը  զարգացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի միգրացիայի դեմ պայքարի, բարձր տեխնոլոգիաների, մտավոր սեփականության հետ կապված հանցագործություների բնագավառներում:
 
Հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցության շրջանակներում ՀՀ ոստիկանությունը հարցումներ է ստանում ինչպես ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից, այնպես էլ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության կցորդ պարոն Պիեռ Գիտոնից` ծագումով ՀՀ քաղաքացիների ինքնությունը, քաղաքացիությունը, դատվածությունը, ՀՀ-ում տրված վարորդական իրավունքի վկայականների իսկությունը պարզելու խնդրանքով: ՀՀ ոստիկանության կողմից համապատասխան ստուգումներ իրականացնելուց հետո, պատասխաններն ուղարկվում են հասցեատերերին:
 
Հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցության շրջանակներում 2010 թ. սեպտեմբեր ամսին Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության կողմից կազմակերպվել է  ,,Հասարակական կարգի պահպանություն եւ ամբոխի կառավարում,, թեմայով դասընթացը, որն անցկացրել է ֆրանսիացի փորձագետ Դենիս Տավերնիեն ՀՀ ոստիկանության 30 ծառայողների համար:
 
 Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության ֆինասավորմամբ իրականացրել է  EU skills ծրագիրը, որն ուղղված էր եվրոպական ինտեգրման գործընթացում պետական համակարգի աշխատողների եւ գործիչների հմտությունների բարձրացմանը եւ փորձի փոխանակմանը: Ծրագրի նպատակն էր նպաստել Հայաստանում Եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացմանն ու պարտավորությունների արդյունավետ կատարմանը: Այս ծրագրի շրջանակում 2010 թ. մարտի 6-12-ը կազմակերպվել է ճանաչողական այց Լիտվա/Վիլնյուս, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը:
 
 ԱՄՆ հետ համագործակցության շրջանակներում 2010 թ. հունվար եւ փետրվար ամիսներին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության եւ Դենսուս կազմակերպության կողմից կազմակերպվել են  ,,Զանգվածային միջոցառումներ եւ ամբոխի կառավարում,, թեմայով ուսումնական դասընթացներ, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության թվով 50 ծառայողներ:
 
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից 2010 թ. ապրիլին կազմակերպվել է ,,Անձի ազատության եւ անձնական անձեռնմխելիության  իրավունքը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն,, թեմայով սեմինար, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 8 ծառայողներ:
 
2010 թ.  հունիսին ՄՄԿ եւ ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից կազմակերպվել է ,,ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ  անօրինական միգրացիայի դեմ պայքարի եւ միջազգային համագործակցության բաժնի կարողությունների հզորացում,, ծրագրի շրջանակներում ,,Փաստաթղթերի ստուգում,, թեմայով երկօրյա դասընթաց: Դասընթացը պատշաճ կերպով անցկացնելու նպատակով հրավիրվել են   միջազգային փորձագետներ, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 15 ծառայողներ:
 
Շարունակական բնույթ է կրում ,,Կանզաս-Հայաստան,, համագործակցության ծրագիրը, որը նախատեսում է երկկողմ համագործակցություն Կանզասի եւ Հայաստանի իրավապահ մարմինների միջեւ, ինչպես նաեւ աջակցության ցուցաբերում ՀՀ ոստիկանությանը: Այդ ծրագրի շրջանակներում ս.թ. մայիսի 14-16-ը  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից ԱՄՆ Սալինա քաղաքում կազմակերպվել են  ,,Հասարակական անկարգություններ,, թեմայով եռօրյա դասընթացներ, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության թվով 4 ծառայողներ:
 
 Երկկողմ շրջանակներում շարունակվել է ՀՀ ոստիկանության համագործակցությունը Եգիպտոսի Արաբական Հանրապետության ոստիկանական Ակադեմիայի հետ: Մասնավորապես` ՀՀ ոստիկանության 25 ծառայողներ  մասնակցել են եգիպտական հիմնադրամի կողմից կազմակերպված ,,Փողերի լվացման հետ կապված հանցագործությունների քննության մեթոդիկան,, թեմայով դասընթացին /2010 թ. հունվար-փետրվար/, փետրվար-մարտ ամիսներին  ,,Հետախուզման գործընթացը եւ մարդու իրավունքների ապահովում,, թեմայով դասընթացին, հուլիս-օգոստոս ամիսներին` ,,Հասարակական կարծիքի ուսումնասիրման  մեթոդներ, ստրատեգիական կառավարում,, թեմայով դասընթացին, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին` ,,Հասարակական անվտանգությունը եւ ընտրությունների ապահովում,, թեմայով դասընթացին: Համագործակցությունը շարունակվում է:
 
 ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից կազմակերպված, Հարավային Կովկասում Սահմանների Համալիր Կառավարման /ՀԿՍՀԿ/ ծրագրով, երկրի կարիքների գնահատման առաքելության շրջանակներում, 2010 թ. փետրվարի 10-ին Հայաստան են այցելել 6 միջազգային խորհրդական, հանդիպում են ունեցել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Օսիկյանի հետ, որի ընթացքում ներկայացվել են ՀԿՍՀԿ ծրագրի հիմնական խնդիրներն ու ակնկալվող արդյունքները:
 
ՄԱԶԾ թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակներում 2010 թ. հուլիսի 14-16-ը Երեւանում կազմակերպվել է թրաֆիքինգի զոհերի եւ թրաֆիքինգի կազմակերպիչների հայտնաբերմանը նվիրված դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ եւ ԱՎՎ ծառայողները:
 
ՄԱԿԶԾ-ի կողմից Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման /ՀԿՍՀԿ/ ծրագրի շրջանակներում  կազմակերպվել է միջազգային փորձագետներ Քրիստոֆ Ռենոյի եւ Դանիել Կրիկորյանի գնահատման առաքելությունը, որի նպատակն էր անցկացնել ,,Բագրատաշեն,, պետական սահմանի անցման կետի /Հայաստան-Վրաստան սահման/ տեխնիկական գնահատումը: Գնահատան առաքելությունից հետո փորձագետները 2010 թ. հոկտեմբերի 19-ին հանդիպում են ունեցել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Օսիկյանի եւ ԱՎՎ ծառայողների հետ: Հանդիպման ընթացքում փորձագետների կողմից ներկայացվել են անհրաժեշտ սարքավորումների եւ համակարգերի վերաբերյալ տվյալները:
 
 Շարունակվում է համագործակցությունը Ինտերպոլի շրջանակներում:
 
2010 թ. մարտին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը մասնակցել է Լիոնում կայացած Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի համաշխարհային 6-րդ կոնֆերանսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ինտերպոլի համագործակցության հարցը Հանցագործության դեմ պայքարում  միջազգային Crime Stoppers International կազմակերպության հետ եւ որոշվել է SCI եւ Ինտերպոլի միջեւ կնքել Փոխըմբռնման Հուշագիր, որը վավերացման համար կներկայացվի 2010 թ. Գլխավոր Ասամբլեայի 79-րդ նստաշրջանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ քրեական ոստիկանական միջազգային համագործակցության, անդամ երկրների ԱԿԲ-ների զարգացման, միջազգային մակարդակում իրավապահ մարմինների համագործակցության խնդիրների բարելավման, ահաբեկչության եւ դրան առնչվող հանցագործությունների, կազմակերպված հանցավորության, մարդկանց ապօրինի թրաֆիքինգի, թմրանյութերի, զենք-զինամթերքի եւ տրանսպորտային միջոցների ապօրինի շրջանառության, հափշտակված մշակութային արժեքների եւ ճամփորդական փաստաթղթերի, տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հարցեր: ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը հանդիպում է ունեցել նաեւ Գլխավոր քարտուղարության ոստիկանական ծառայությունների գործադիր տնօրեն պարոն Լաբուտենի հետ, որի հետ քննարկել է MIND & FIND ծրագրի շրջանակներում մեր ԱԿԲ-ին ցուցաբերվելիք աջակցության հարցը: Որոշվել է այդ ծրագիրն ընդգրկել ԵԱՀԿ ծրագրի շրջանակում, որի ուղղությամբ անմիջական աշխատանքները պետք է իրականացվեն Գլխավոր քարտուղարության I-24/7 համակարգի զարգացման ենթավարչության հետ: ՀՀ ոստիկանության պատվիրակը հանդիպում է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղար պարոն Ռոնալդ Նոբլի, ինչպես նաեւ ոստիկանությանը վերաբերող գործնական հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության, ԱՊՀ երկրների, ԱՄԷ, Գերմանիայի, Նորվեգիայի, Հունգարիայի, Թուրքիայի, Իրանի եւ այլ անդամ-երկրների Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի հետ:
 
2010 թ. սեպտեմբերին  ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը մասնակցել է ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում կայացած Համառուսաստանյան 5-րդ սեմինար խորհրդակցությանը, ՌԴ-ի Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության` Ինտերպոլին անդամակցելու 20 ամյակի տոնակատարության միջոցառումներին:
 
2010 թ. հոկտեմբերին Լիոնում/Ֆրանսիա/ կայացել է Ինտերպոլի անդամ-երկրների ԱԿԲ-ների ներկայացուցիչների խորհրդակցություն, որին ներկա են եղել 30 պատվիրակներ 25 երկրներից, այդ թվում Ինտերպոլի գլխավոր քարտուղարության պատասխանատու աշխատակիցներ: Խորհրդակցությանը ներկայացված էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի Քրեական հանցագործությունների եւ միջազգային հետախուզության բաժնի պետը:
 
2010 թ. նոյեմբերին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը մասնակցել է Դոհայում /Կատարի Հանրապետություն/ կայացած Ինտերպոլի Գլխավոր Ասամբլեայի 79-րդ նստաշրջանին: Նստաշրջանի աշխատանքներին  մասնակցել են նաեւ Ինտերպոլի 141 անդամ երկրների պատվիրակություններ շուրջ 650 ներկայացուցիչներ: Նստաշրջանին նախորդած ,,21-րդ դարի հանցավորության դեմ պայքարի մարտահրավերների,, վերաբերյալ նախարարական վեհաժողովը միաձայն ընդունել է միջազգային անվտանգությանը վերաբերող ընդհանրական Հռչակագիր, որը ոստիկանական ոլորտում կհանդիսանա ապագա նախաձեռնությունների հիմքը: Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ընթացքում քննարկվել են քրեական ոստիկանական միջազգային համագործակցության գործնական բնույթի ակտուալ հարցեր, անդամ երկրների ԱԿԲ-ների զարգացման, ինչպես նաեւ կազմակերպության գործունեությանն առնչվող եւ  ֆինանսական կարգավորման խնդիրներ:
 
Քննարկվող հարցերի վերաբերյալ ընդունվել են համապատասխան որոշումներ:
 
Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը հանդիպումներ է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության, ԱՊՀ երկրների, ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Գորմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Իրանի եւ այլ անդամ երկրների ոստիկանական ծառայությունների եւ Ինտերպոլի ԱԿԲ-ների ղեկավարների, ինչպես նաեւ կազմակերպության նախագահ Կու Բուն Հուի հետ:
 
Ինտերպոլի ԱԿԲ-ի պետին ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության հետ կազմակերպության համագործակցության եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի զարգացմանն, ինչպես նաեւ օժանդակության ցուցաբերմանն առնչվող հարցեր: Ռ.Նոբլը բարձր է գնահատել Հայաստանի ոստիկանության կողմից հանցավորության դեմ պայքարում ձեռք բերված նվաճումները:
 
Գլխավոր Ասամբլեայի հաջորդ` 80-րդ նստաշրջանը կանցկացվի 2011թ. աշնանը Վիետնամում:
 
 Հայաստանի «Դինամո,, մարզական հասարակական կազմակերպությունը հանդիսանում է Ոստիկանական միջազգային սպորտային միության /USIP-ի/ անդամ: «,Դինամո,, մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ՀՀ ոստիկանության մարզական եւ ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սուրիկ Ադամյանը 2010 թ. փետրվարի 16-ին մասնակցել է  Քուվեյթում կազմակերպված USIP-ի կոնգրեսին: Կոնգրեսին հաջորդել է  Հրաձգության ոստիկանական աշխարհի առաջնությունը, որին մասնակցել է  նույն բաժնի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Նորայր Բախտամյանը` առաջնությունում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:
 
2010 թ. հոկտեմբեր ամսին Բելգիայի Թագավորության Անտվերպեն քաղաքում «,Դինամո,, մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ՀՀ ոստիկանության մարզական եւ ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սուրիկ Ադամյանը մասնակցել է USPE-ի 34-րդ կոնգրեսին:
 
 Շարունակվել է համագործակցությունը Եվրոպայի Խորհրդի հետ:
 
2010 թ. մայիսի 18-ին Եվրոպայի Խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի /Գրեկո/ կողմից կազմակերպվել է  այց, որի շրջանակներում ԵԽ ԳՐԵԿՈ-ի պատվիրակության  անդամների հետ ՀՀ ԱԳՆ-ում հանդիպում է ունեցել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Օսիկյանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ոստիկանության աշխատակիցները: Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի քրեականացման հետ կապված հարցերը:
 
2010 թ. հունիսի 7-11-ը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Օսիկյանը մասնակցել է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացած Եվրոպայի Խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի /ԳՐԵԿՈ/ հերթական 47-րդ լիագումար նիստին: Նիստի ընթացքում քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբում ՀՀ գնահատման առաջին եւ երկրորդ փուլերի ընթացքում արված առաջարկությունների կատարման ընթացքի վերաբերյալ /համապատասխանության/ լրացուցիչ զեկույցը:
 
2010 թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Օսիկյանը մասնակցել է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացած Եվրոպայի Խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի /ԳՐԵԿՈ/ հերթական 49-րդ լիագումար նիստին, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության վերաբերյալ գնահատման 1-ին եւ 2-րդ փուլերի համապատասխանության լրացուցիչ զեկույցը:
 
ՀՀ ոստիկանության Շտաբի միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանն ընդգրկված է Եվրոպայի Խորհրդի քրեական պրոբլեմներով Եվրոպական կոմիտեի /CDPC/ եւ քրեական ոլորտում եվրոպական կոնվենցիաների գործողությանը նվիրված փորձագետների կոմիտեի /PC-OC/ կազմում եւ ակտիվորեն մասնակցում է դրանց աշխատանքներին, որոնք իրականացվել են 2010 թ. մայիս, հունիս եւ նոյեմբեր ամիսներին: Նիստերի մասին հաշվետվություններն ուղարկվել են ՀՀ արտաքին գործերի նախարարություն:
 
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը պարբերաբար մասնակցում է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ԵԽ Կանանց հանդեպ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ պայքարի հատուկ կոմիտեի կողմից,,Կանանց նկատմամբ եւ ընտանեկան բռնության կանխարգելման կոնվենցիայի,, կազմակերպելիք աշխատանքներին: Ն.Դուրյանը Հայաստանի Հանրապետության կողմից հանդես է գալիս որպես կոմիտեի անդամ:
 
2010 թ. նոյեմբերի 15-16-ը Երեւանում անցկացվել է «Ոստիկանական ծառայողների համար հասարակական կարգի պահպանության եւ վատ վերաբերմունք չկիրառելու մասինե թեմայով սեմինար: Սեմինարը կազմակերպել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների եւ իրավական հարցերի Գլխավոր Քարտուղարությունը` Հայաստանի Հանրապետության ոստիկանությկան հետ համատեղ: Սեմինարի անցկացումը բխում էր «Ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականների բարեփոխումներիե Ծրագրից: Սեմինարի անցկացման, նշված ոլորտում Եվրոպական առաջավոր փորձը ներկայացնելու, ինչպես նաեւ երկուստեք քննարկումններ անցկացնելու նպատակով Երեւան էին ժամանել տիկին Վիլլեմյեն Լոսը` Եվրոպայի Խորհրդի Գլխավոր Քարտուղարությունից եւ Եվրոպայի Խորհրդի փորձագետներ տիկին ՄքՔլին Ջանիսը եւ պարոն Բերթ Բուլթմանը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի եւ տարածքային ստորաբաժանումների թվով 45 ղեկավար ծառայողներ:
 
2010 թ. դեկտեմբերի 6-ից 7-ը Երեւանում կայացել է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ անդամ երկրների ներքին գործերի նախարարությունների եւ ոստիկանության` մարդկանց առեւտրի դեմ պայքարի ստորաբաժանումների ղեկավարների  եւ մասնագետների աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, ՀԱՊԿ Քարտուղարության եւ մի շարք  հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ:
 
 ՀՀ-ԵՄ շրջանակներում 2010 թ. հուլիսի 6-ին Երեւանում կայացել է Արդարադատության, ազատությունների եւ անվտանգության հարցերով Հայաստան-Եվրամիություն ենթակոմիտեի առաջին նիստը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության թվով 6 ծառայողներ: Օրակարգում ընդգրկված հարցերի /օրինական միգրացիայի կառավարում, ներառյալ մարդկանց տեղաշարժի դյուրացման եւ վիզային քաղաքականությանն առնչվող հարցեր, ճամփորդական փաստաթղթերի անվտանգություն, ներառյալ կենսաչափորոշիչ անձնագրեր, ռեադմիսիայի /հետընդունման/ քաղաքականություն, անօրինական միգրացիայի կանխարգելում եւ պայքար մարդկանց անօրինական ներս բերելու դեմ, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքար, թմրանյութերի   ապօրինի շրջանառություն եւ թմրանյութերի չարաշահում, փողերի լվացում, կոռուպցիա եւ անօրինական գործունեության այլ ձեւեր,  Անձնական տվյալների պաշտպանություն/ շուրջ ՀՀ ոստիկանության ծառայողները ներկայացրել են զեկույցներ:
 
 2010 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված սեմինարների եւ վերապատրաստման դասընթացների ինչպես Հայաստանում, այնպես էլ հանրապետությունից դուրս: Ընդհանուր առմամբ 2010 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության թվով 115  պատվիրակություն է մեկնել օտարերկրյա պետություններ, որոնցում ընդգրկվել է   290 ծառայող: