1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ամփոփ տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը իրականացնում է երկկողմ և բազմակողմ համագործակցություն օտարերկրյա պետությունների ՆԳ նախարարությունների և միջազգային կազմակերպությունների հետ:

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հատկապես սերտ համագործակցություն է իրականացնում Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ մասնակից պետությունների այլ ներքին գործերի նախարարությունների, Ֆրանսիայի Հանրապետության, Լեհաստանի Հանրապետության, Չեխիայի Հանրապետության, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության ՆԳ նախարարությունների և ԱՄՆ Հետաքննության Դաշնային Բյուրոյի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հասարակական անվտանգության նախարարության, ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարի կոորդինացիոն Բյուրոյի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Եվրոպայի Խորհրդի, Եվրոպական ոստիկանական քոլեջի /CEPOL/ միջև, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և միջազգային մի շարք այլ կառույցների հետ:

ՀՀ ոստիկանությունն իր ակտիվ մասնակցությունն է ունենում ԱՊՀ, Եվրասիական տնտեսական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում իրականացվող միջոցառումների կատարման գործում, ինչպես նաև ակտիվորեն ներգրավված է Հայաստան-Եվրոպական Միություն, Հայաստան-ՆԱՏՕ և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի,  Սևծովյան Տնտեսական Համագործակցության /BSEC/ անդամ-պետությունների ներքին գործերի նախարարությունների և ոստիկանական կառույցների հետ իրականացվող համագործակցության ծրագրերում: Զգալի աշխատանքներ են կատարվում նաև Եվրոպական Հանձնաժողովի կողմից նախաձեռնած Արևելյան գործընկերության ոստիկանական ծրագրով:

ՀՀ ոստիկանությունն ակտիվորեն մասնակցում է Եվրոպական ոստիկանական սպորտային միության /USPE/ և Միջազգային ոստիկանական սպորտային միության /USIP/ կողմից կազմակերպված սպորտային միջոցառումներին, ինչպես և նշված կազմակերպությունների համաժողովներին և գործադիր կոմիտեների նիստերին:

1992 թ.-ից ի վեր, Հայաստանը անդամակցում է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությանը` Ինտերպոլին:

ՀՀ ոստիկանությունը սերտորեն համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` Միավորված ազգերի կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների /UNDP, UNODC/, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության /OSCE/, Միգրացիայի միջազգային կազմակերպության /IOM/,  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ICRC/ հետ:

2012 թ.-ից սերտ համագործակցություն է իրականացվում Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի հետ:

ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցում են օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված սեմինարներին և վերապատրաստման դասընթացներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Հանրապետությունից դուրս, մասնավորապես` ՀՀ ոստիկանության ծառայողները վերապատրաստվում են ինչպես ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարությունների ուսումնական հաստատություններում, այնպես էլ Եվրոպական Միության և ԱՄՆ իրավապահ մարմինների ուսումնական հաստատություններում:

Սկսած 1992 թ. ՀՀ ոստիկանությունը ստորագրել է 3 տասնյակից ավելի բազմակողմ համաձայնագրեր և պայմանագրեր և 50-ից ավելի երկկողմ միջգերատեսչական համաձայնագրեր, ինչպես նաև ՀՀ ոստիկանության գործառույթներին են առնչվում շուրջ 100 միջազգային պայմանագիր: ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի խողովակներով համագործակցում է Ինտերպոլի բոլոր անդամ պետությունների հետ: