1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ամփոփ տեղեկություններ

Ներքին անվտանգության վարչության անցած ուղին, խնդիրները և գործունեության հեռանկարները
 
 
Ոստիկանության համակարգում (նախկինում` Ներքին գործերի նախարարություն) ներքին անվտանգության գործառույթ իրականացնող ստորաբաժանման ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է դեռևս 1920-ական թվականներին, ինչը թելադրված էր ոստիկանության մարմինների կայուն գործունեության ապահովման պահանջներով, քանի որ բոլոր ժամանակներում, ինչպես իրավապահ մարմիններից յուրաքանչյուրում, ոստիկանության համակարգում ևս եղել են և կան ծառայողներ, ովքեր փորձում են ոստիկանությունում ծառայությունն օգտագործել անձնական նպատակների և շահերի համար: 
Կազմավորման օրից` ժամանակ առ ժամանակ, ներքին անվտանգության գործառույթ իրականացնող ստորաբաժանումը գործել է ոստիկանության այլ կառույցների կազմում կամ առանձին:
2003 թվականի հունվարի 20-ին, ի կատարումն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջի, ՀՀ ոստիկանության պետի թիվ 15-Ա հրամանով ոստիկանության կառուցվածքում ստեղծվեց ներքին անվտանգության վարչությունը` ՆԱՎ:
Հենց այդ ամսաթիվն է համարվում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ստեղծման օրը:
Ներքին անվտանգության վարչությունը ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ինքնուրույն վարչություն է, որն իր լիազորություններն իրականացնում է ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Ոստիկանության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքներով, «ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կանոնադրությամբ», ոստիկանության պետի հրամաններով և այլ իրավական ակտերով: 
ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում կադրային և կառուցվածքային փոփոխություններ են կատարվում նաև ներքին անվտանգության վարչությունում` ոստիկանության հանդեպ հասարակության հավատի ու վստահության վերականգնման և ոստիկանի նոր կերպարի ձևավորմանն ուղղված ՀՀ ոստիկանության ղեկավարության որդեգրած ռազմավարությունն ի կատար ածելու նպատակով: 
Էապես փոխվել է ոստիկանության համակարգում ծառայողական կարգապահության ամրապնդման ու իրավախախտումների կանխարգելման աշխատանքներն իրականացնելու քաղաքականությունը`  նպատակ ունենալով առավել արդյունավետ դարձնել համակարգում արատավոր երևույթների դեմ պայքարը: 
 Այստեղ պետք է ընդգծվի, որ արատավոր երևույթների դեմ պայքարում  չպետք է անտեսվեն ոստիկանության ծառայողի իրավունքները և արժանապատվությունը: Հենց այս նպատակն է հետապնդում ՀՀ ոստիկանության պետի ուղղակի պահանջը. դեմքով շրջվել դեպի ծառայողը, հարգել նրա արժանապատվությունը, բացառել ոստիկանության ծառայողի իրավունքների ոտնահարումը և նպաստել անհիմն կերպով կարգապահական պատասխանատվության ենթարկված ծառայողի հեղինակության վերականգնմանը: 
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը համագործակցել և համագործակցում է ՀՀ ոստիկանության բոլոր ստորաբաժանումների, ՀՀ և այլ պետությունների մյուս իրավապահ մարմինների հետ:
Պատրաստակամ ենք համագործակցություն ծավալել բոլորի հետ` քաղաքացիներ, հասարակական և իրավապաշտպան կազմակերպություններ, ոստիկանության ծառայողներ, ովքեր իրապես շահագրգիռ են ոստիկանության համակարգում արատավոր երևույթների դեմ պայքարում և ցանկանում են. «ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԻՐԱՎԱԿԱՐԳԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ»: