ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

2017 թվական, 1-ին կիսամյակ

Միջազգային համագործակցության ոլորտում ՀՀ ոստիկանության 
2017 թ. 1-ին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները

 

 

 2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունը շարունակել է երկկողմ և բազմակողմ սերտ համագործակցությունը օտարերկրյա պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանությունների) և միջազգային կազմակերպությունների հետ՝ ուղղված հանցավորության դեմ համատեղ պայքարում  համագործակցության ընդլայնմանը, արդյունավետության բարձրացմանը և արդի մարտահրավերներին հակազդմանը:

 

Հանդիպումներ ՀՀ ոստիկանության պետի մոտ

 

Հունվարի 23-ին ՀՀ ոստիկանության պետը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովային: Քննարկվել են երկու երկրների իրավապահների համագործակցության հարցերը:

 

 

 

Մայիսի 26-ին ՀՀ ոստիկանության պետը ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

 

 

 

Հունիսի 9-ին ՀՀ ոստիկանության պետը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին և դեսպանության ռազմաօդային կցորդ Չժան Ֆենխուային: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրները, ինչպես նաև իրավապահ ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

 

 

 

 

Երկկողմ համագործակցություն

 

 

Ռուսաստանի Դաշնություն

 

Շարունակվել է սերտ համագործակցությունը ՌԴ ներքին գործերի նախարարության հետ` 2008թ. հունիսի 20-ին Երեւանում ստորագրված «ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳՆ միջեւ համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում:

 

Մարտի 13-ից 17-ը ՌԴ Մոսկվա քաղաքում՝ ՌԴ ներքին գործերի նախարարության փորձագիտական կենտրոնում կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության փորձագիտական վարչության ծառայողը:

 

Մարտի 21-ից 23-ը մարդկանց առևտրի հակազդման ոլորտում դրական փորձի ուսումնասիրման նպատակով ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալը և թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի ծառայողը:

 

Ապրիլի 20-ից 21-ը ՌԴ Կրասնոդար քաղաքում կազմակերպվել են ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանի կազմավորման 40 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ և «Ոստիկանության աշխատակիցների կարևորագույն մասնագիտական որակների ձևավորումը» թեմայով գիտագործնական համաժողով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալը և կրթահամալիրի քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի հասարակագիտական առարկաների և հոգեբանության ամբիոնի դասախոսը:

 

Ապրիլի 17-ից 21-ը ՌԴ Մոսկվա քաղաքում կազմկերպվել է «Դետեկտիվֆեստ» միջազգային փառատոնը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետը և հեռուսահաղորդումների թողարկման բաժնի պետը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության «02» հաղորդաշարը «Դետեկտիվֆեստ» փառատոնի «Հանցանք և պատիժ» անվանակարգում  «Անպատժելիությունն՝ առասպել» ֆիլմով դարձել է հաղթող և գավաթակիր:

  

  

 

Ապրիլի 28-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալն ընդունել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վիտալի Շուլիկայի գլխավորած պատվիրակությունը: Քննարկվել են Հայաստանում հուլիսին կայանալիք Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի նիստի օրակարգի հարցերը և նիստին առնչվող նախապատրաստական աշխատանքները:

 

 

Մայիսի 18-ից 19-ը ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայում կազմակերպվել է «Քրեական օրենսդրության արդի հիմնախնդիրները ժամանակակից փուլում» թեմայով 4-րդ միջազգային գիտագործնական համաժողով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետը: Մասնակցի կողմից ներկայացվել է «Քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ինստիտուտի զարգացման հեռանկարները ՌԴ և ՀՀ քրեական օրենսդրության մեջ» թեմայով գիտական զեկույցը, որը ներառվել է համաժողովի նյութերի ժողովածուի մեջ:

 

Մայիսի 30-ից հունիսի 9-ը ՌԴ Մոսկվա քաղաքում՝ ՌԴ ՆԳՆ աշխատակիցների որակավորման բարձրացման համառուսաստանյան ինստիտուտում անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների իրավապահ մարմինների համար «Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ հակազդում» թեմայով որակավորման բարձրացման դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողը:

 

Մայիսի 23-ից հունիսի 2-ը ՌԴ Մոսկվայի մարզի Դոմոդեդովո քաղաքում ՌԴ ՆԳՆ աշխատակիցների որակավորման բարձրացման համառուսաստանյան ինստիտուտում անցկացվել է «ՀԱՊԿ  օպերատիվ արձագանքման Հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների կազմում ընդգրկված հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների գործունեության կատարելագործում» թեմայով որակավորման բարձրացման դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վ.Եղիազարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 28-ին Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում.
- Հանցավորության դեմ պայքարում համատեղ միջոցների Միջպետական ծրագրի նախագծի մասին հարցը,
- Միջազգային զանգվածային մարզական և ժամանցային միջոցառումների ժամանակ մարզական թիմերի երկրպագուների ոչ ֆորմալ միավորումների անդամների կողմից հակաիրավական արարքների հակազդման և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված նախկինում ընդունված որոշումների կատարման մասին հարցը և այլն:

 

 

 

 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

 

 

Շարունակվել է համագործակցությունը ՀՀ ոստիկանության եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև, հատկապես ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության ծրագրի (ԹՊԻՀ) շրջանակներում:

 

Հունվարի 27-ին ոստիկանության շտաբի պետն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ հյուպատոս Էրին Յուսենին:
Քննարկվել են անչափահասների հետ տարվող աշխատանքների, ընտանեկան բռնությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

 

Հունվարի 31-ին ոստիկանության շտաբի պետն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի իրավապահ հարցերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին: Հանդիպման ընթացքում ներկայացվել են համագործակցության շրջանակներում մինչ այժմ կատարված աշխատանքները և առաջիկայում դեսպանության անմիջական աջակցությամբ նախատեսվող միջոցառումները և հիմնական ուղղությունները:

 

 

 

Փետրվարի 7-ից 10-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը Լաս Վեգասի քաղաքային ոստիկանության վարչության հետ համատեղ կազմակերպել են «Ընտանեկան և սեռական բռնության գործերի քննություն» թեմայով դասընթաց: Մասնակցել են ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները:

Փետրվարի 27-ից մարտի 3-ը Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը  Ինդիանապոլիսի քաղաքային ոստիկանության վարչության հետ համատեղ Երևանում կազմակերպել են «Քրեական գործերի քննության հիմունքներ» թեմայով դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների 30 հետաքննիչ:

Փետրվարի 14-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա.Մարգարյանն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների հակազդման վարչության (DEA) տարածաշրջանային ներկայացուցիչ Քեմերոն Թեյլորին և ԱՄՆ թմրամիջոցների հակազդման վարչության Վրաստանի գրասենյակի հատուկ գործակալ` Բերրի Բլեքմորին: Երկուստեք քննարկվել են ՀՀ ոստիկանության, ԱՄՆ թմրամիջոցների հակազդման վարչության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի համագործակցության վերաբերյալ հարցերը:

Մարտի 7-ից 10-ը Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի կողմից Վրաստանի Թբիլիսի քաղաքում կազմակերպվել է «Կանայք ոստիկանությունում-2017» թեմայով տարեկան տարածաշրջանային 6-րդ համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության 5 կին ծառայողներ: 

Ապրիլի 11-ին Երևանում կայացել է հանդիպում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից 2013-2017թթ. ընթացքում Վրաստանի Թբիլիսի քաղաքում «Կանայք ոստիկանությում խորագրով համաժողովին մասնակցած թվով 22 ոստիկանության ծառայողների հետ: Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են համաժողովի կարևորությունը և իրավապահ ոլորտում ծառայողների մասնագիտական զարգացման համար ձեռք բերված փորձի օգտակարությունը:

 

 

Վրաստան

 

 

ՀՀ ոստիկանությունը սերտորեն համագործակցում է Վրաստանի ՆԳՆ հետ «ՀՀ ոստիկանության եւ Վրաստանի ՆԳՆ միջեւ հանցավորության հետ կապված օպերատիվ-հետախուզական գործունեության եւ տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության մասին» Համաձայնագրի շրջանակներում:

Ոստիկանական կրթական հաստատությունների համագործակցությունն ամրապնդելու, ինչպես և համատեղ ծրագրերը պլանավորելու նպատակով՝ հունվարի 25-ին ոստիկանության կրթահամալիր էր այցելել Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Գիվի Միկանաձեի գլխավորությամբ: Հյուրերը ծանոթացել են կրթահամալիրի կրթական ծրագրերին: Երկուստեք կարևորվել է փոխգործակցության ամրապնդումը: Հանդիպման ավարտին Հայաստանի ոստիկանության կրթահամալիրի պետը եւ Վրաստանի ներքին գործերի նախարարության ակադեմիայի պետը ստորագրել են 2017 թվականի համատեղ միջոցառումների պլանը:

 

 

 

Մայիսի 31-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացել է Վրաստանի ոստիկանության օրվան նվիրված պաշտոնական տոնակատարությունները, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի գլխավորած պատվիրակությունը:

 

 

 

Ֆրանսիայի Հանրապետություն

 

 

2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում շարունակվել է համագործակցությունը ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև ստորագրված «Ներքին անվտանգության ոլորտում համագործակցության մասին» վարչական համաձայնագրի, ինչպես նաև տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում:

 

Մարտի 22-31-ը Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության կողմից կազմակերպվել է «Փաստաթղթերի կեղծիքի դեմ պայքար թեմայով դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողը:

 

Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության հարցերով կցորդ Բրունո Բալդուկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017թ. գործողությունների ծրագրի առաջնային ուղղությունները: Մայիսի 23-ին Բրունո Բալդուկը այցելել է նաև ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ: Այցի ընթացքում քննարկվել են համագործակցությանն առնչվող խնդիրները և դրա արդյունավետության բարձրացմանը նպաստող միջոցառումները:

 

 

 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

 

 

2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում շարունակվել է համագործակցությունը ՀՀ ոստիկանության և ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության միջեւ հանցագործությունների կանխարգելման եւ խափանման ոլորտում համագործակցության մասին» Համաձայնագրի շրջանակներում:

 

Փետրվարի 10-ին ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում կայացել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հասարակական անվտանգության նախարարության կողմից ՀՀ ոստիկանությանն անհատույց տրամադրված փորձաքրեագիտական տեխնիկայի և սարքավորումների ներկայացումը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը և ՀՀ ոստիկանության ղեկավարությունը՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի գլխավորությամբ։ 

 

 

Ապրիլի 11-ից 20-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության կողմից Պեկին քաղաքում կազմակերպվել է «Փորձաքրեագիտություն ՀՀ ոստիկանության ծառայողների համար» թեմայով սեմինար, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունից 5 ծառայողներ:

 

Մայիսի 14-ից 18-ը HYTERA Communications ընկերության կողմից, որը հանդիսանում է ռադիոկապի համակարգերի և սարքավորումների ոլորտում առաջատար մասնագետ,  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Չենժեն և Հոնգկոնգ քաղաքներում կազմակերպվել են միջոցառումներ, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալը և կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետը:

 

 

Իրանի Իսլամական Հանրապետություն

 

 

Փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Իրավապահ ուժերի թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Մորթեզա Միրզայիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման ոլորտում գործընկերության և փոխօգնության խնդիրներ: 

Իրանի Իսլամական Հանրապետության գործընկերների հետ հանդիպումներ են կազմակերպվել նաև Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի պետի և  Երևան քաղաքի վարչության պետի հետ: Կողմերը քննարկել են միջազգային իրավապահ կառույցների շրջանակում փոխգործակցության խորացման, տեղեկատվության փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր, մասնավորապես` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բնագավառում: 

 

 

Փետրվարի 17-ին Իրանի Իսլամական Հանրապետության Իրավապահ ուժերի թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Մորթեզա Միրզայիի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալը: Հանդիպման ավարտին ստորագրվել է երկու գերատեսչությունների թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանումների ղեկավարների հանդիպման արձանագրություն:

 

 

Փետրվարի 27-ից 28-ը Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հյուպատոսական 11-րդ համատեղ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողը: Նիստի ընթացքում քննարկվել են 2015թ. Թեհրանում կայացած հյուպատոսական 10-րդ նիստի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

 

 

 

Միջազգային կազմակերպություններ

 

 

 

Եվրոպական Միություն

 

 

 

Հունվարի 18-ից 19-ը Ավստրիայի Հանրապետության և ՀՀ պաշտպանության նախարարությունների նախաձեռնությամբ Երևանում կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության աշխատանքային խմբի երկրորդ բարձրաստիճան համաժողովը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության շտաբի պետի առաջին տեղակալը և միջազգային համագործակցության վարչության միջազգային ոստիկանական համագործակցության բաժնի պետի տեղակալը:

 

Հունվարի 23-ից 26-ը Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության մասին վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի առաջին տեղակալը:

 

Մարտի 6-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետն ընդունել է արդարադատության ոլորտի բարեփոխումների նախագծման և պայմանների սահմանման նպատակով Հայաստանում գտնվող Եվրոպական Միության պատվիրակությանը՝ Դանիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջազգային համագործակցության ստորաբաժանման տնօրեն Կլավս Հեդի և Իսպանիայի Ներքին գործերի նախարարության քաղաքացիական գվարդիայի վարչության պետ Անսելմո Դել Մորալ Տորեսի ղեկավարությամբ: Ներկայացվել է ձերբակալվածների իրավունքների պաշտպանությունն ավելի արդյունավետ դարձնելուն, նրանց իրազեկվածությունը բարձրացնելուն, ձերբակալվածների պահման վայրերում պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և հասարակական դիտորդական խմբի հետ իրականացվող շարունակական համագործակցությունը:

 

 

Մարտի 29-ին ոստիկանության շտաբի պետն ընդունել է ընտրությունների հարցերով ԵՄ խորհրդատու Մարիաննա Սկոպայի գլխավորած պատվիրակությանը: Ներկայացվել են Ազգային Ժողովի ընտրություններին նախորդող շրջանում իրականացված աշխատանքները, քարոզարշավի և բուն ընտրությունների ընթացքում ոստիկանական ծառայության խնդիրները, ստեղծված օպերատիվ շտաբի գործառույթները, ինչպես և «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցը»:

 

 

Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում մայիսի 29-ին կայացել է Մարդու իրավունքների շուրջ Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն երկխոսության ութերորդ նիստը և  մայիսի 30-ին՝ Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համագործակցության ենթակոմիտեի ութերորդ նիստը, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալը:

 

 

Հունիսի 14-ից 15-ը Իսպանիայի Թագավորության Մադրիդ քաղաքում Եվրոպական Հանձնաժողովի կողմից Թայեքս գործիքի շրջանակներում կազմակերպվել է «Նոր մոտեցումներ անվտանգության մարտահրավերների դեմ պայքարում» խորագրով տարածաշրջանային աշխատաժողովը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության միջազգային ոստիկանական համագործակցության բաժնի պետի տեղակալը:

 

Հունիսի 23-ին ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» («GSP+») դիտանցման փուլի գործընթացի շրջանակներում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում «GSP+»-ից օգտվելու նախապայման հանդիսացող` մարդու իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, բնապահպանությանը և արդյունավետ կառավարմանը վերաբերող 27 միջազգային կոնվենցիաների իրականացման ընթացքի վերաբերյալ, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալը և շտաբի միջազգային համագործակցության վարչության միջազգային ոստիկանական համագործակցության բաժնի պետի տեղակալը:

 

 

 

Արևելյան գործընկերության երկրների ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում

 

 

Հաշվետու ժամանակաշրջանում մի շարք միջոցառումներ են իրականացվել «Հայաստանի Հանրապետության հետ Արևելյան Գործընկերության ոստիկանական համագործակցության 2015-2017թթ. գործողությունների ծրագրի» շրջանակներում՝

 

Հունվարի 17-ից 18-ը Լիտվայի Հանրապետության Վիլնյուս քաղաքում կազմակերպվել է «Անդրազգային/միջսահմանային հանցագործության դեմ պայքարի գործնական ասպեկտները՝ կեղծ ապրանքատեսակներ» թեմայով սեմինար, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և իրավաբանական վարչության 2 ծառայողները:

 

Հունվարի 23-ից 27-ը Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաքում կազմակերպվել է «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի նոր մեթոդների ուսումնասիրում» թեմայով ճանաչողական այց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզային վարչությունների 7 ծառայողներ:

 

Հունվարի 30-ից 31-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում կազմակերպվել է  «էթիկա/կոռուպցիայի դեմ պայքար» թեմայով սեմինար, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության և ներքին անվտանգության վարչությունների 2 ծառայողներ:

 

Փետրվարի 8-ից 9-ը Լիտվայի Հանրապետության Վիլնյուս քաղաքում կազմակերպվել է «Անդրազգային/միջսահմանային հանցագործության դեմ պայքարի գործնական ասպեկտները՝ ահաբեկչություն թեմայով սեմինար, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և քրեական հետախուզության գլխավոր վարչության 2 ծառայողները:

 

Փետրվարի 6-ից 9-ը Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաքում կազմակերպվել է «Էթիկա և կոռուպցիա» թեմայով ճանաչողական այց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ներքին անվտանգության վարչության, կրթահամալիրի, կադրերի վարչության, իրավաբանական վարչության 6 ծառայողներ:

 

Մարտի 24-ից 26-ը Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաքում կազմակերպվել է «Պայքար կեղծ ապրանքատեսակների ապօրինի շրջանառության դեմ» թեմայով ճանաչողական այց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության 5 ծառայողներ:

 

Ապրիլի 11-ից 12-ը Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում կազմակերպվել է «Տնտեսական հանցագործություններ, փողերի լվացում» թեմայով ամփոփիչ համաժողով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, շտաբի, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի 5 ծառայողները:

  

Ապրիլի 25-ից 26-ը Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաքում կազմակերպվել է «Անդրսահմանային/միջսահմանային հանցագործության դեմ պայքարի գործնական ասպեկտները: «Թմրամիջոցներ» թեմայով համաժողով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3 ծառայողները:

 

Մայիսի 10-ից 11-ը Լիտվայի Հանրապետության Վիլնյուս քաղաքում կազմակերպվել է «Անդրազգային/միջսահմանային հանցագործության դեմ պայքարի գործնական ասպեկտները՝ ահաբեկչություն» թեմայով սեմինար, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, քրեական հետախուզության գլխավոր վարչության, իրավաբանական վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի 5 ծառայողները:

 

Մայիսի 15-ից 19-ը Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաքում կազմակերպվել է «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար» թեմայով ճանաչողական այց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության 5 ծառայողները:

 

Մայիսի 30-ից 31-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում կազմակերպվել է «Կառավարում» թեմայով սեմինար, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետը և շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության ևս մեկ ծառայող:

 

Մայիսի 30-ից հունիսի 1-ը Շվեդիայի Թագավորության Գյոթեբորգ քաղաքում կայացել է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին նվիրված դասընթացի 2-րդ փուլը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալը և ևս մեկ ծառայող շտաբի միջազգային համագործակցության վարչությունից:

 

Հունիսի 12-ից 13-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում կազմակերպվել է «Կիբերհանցագործություն» թեմայով Եվրոպոլ ճամաչողական այց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետը, նույն վարչության 1-ին բաժնի պետի տեղակալը և իրավաբանական վարչության իրավական փորձաքննությունների բաժնի պետը, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեից և գլխավոր դատախազությունից 2 ներկայացուցիչներ:

 

Հունիսի 21-ից 22-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում կազմակերպվել է  «էթիկա/կոռուպցիայի դեմ պայքար թեմայով վերջնական համաժողովը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, կրթահամալիրի, իրավաբանական վարչության և ներքին անվտանգության վարչության 5 ծառայողները:

 

Հունիսի 27-ից 28-ը Լիտվայի Հանրապետության Վիլնյուս քաղաքում կազմակերպվել է «Անդրազգային/միջսահմանային հանցագործության դեմ պայքարի գործնական ասպեկտները՝ կեղծ ապրանքատեսակներ թեմայով վերջնական համաժողովը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի 4 ծառայողները:

 

 

 

Եվրոպայի Խորհուրդ

 

 

Հունվարի 31-ին Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ Երևանում կազմակերպվել է Կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելում. Եվրոպական փորձի ներկայացում թեմայով սեմինար, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Ն. Դուրյանը, ով հանդես է եկել ելույթով և ներկայացրել ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքները:

 

Մարտի 28-ից 31-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կայացել է Եվրոպայի խորհրդի քրեական հարցերով եվրոպական կոմիտեի (CDPC) 72-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալը:

 

Մարտի 6-ից 9-ը Երևանում Cybercrime@EAP II և III ծրագրերի շրջանակներում կազմակերպվել է «Միջազգային համագործակցության կատարելագործումն Արևելյան գործընկերության տարածաշրջանում՝ ներառյալ անդրազգային ԻԾՄ-ները» թեմայով դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի 4 ծառայողներ:

 

Ապրիլի 10-ից 13-ը ԵԽ կիբերհանցագործությունների հարցերով ծրագրերի գրասենյակի կողմից Ավստրիայի Հանրապետության Վիեննա քաղաքում կազմակերպվել է կիբերհանցագործությունների հարցերով միջկառավարական փորձագիտական խմբի երրորդ հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի պետի տեղակալը:

 

Մայիսի 3-ից 5-ը Երևանում Cybercrime@EAP III ծրագրի շրջանակներում կազմակերպվել է «Կիբերհանցագործություններին և էլեկտրոնային ապացույցներին առնչվող դրույթները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծում» թեմայով խորհրդաժողով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի և իրավաբանական վարչության 3 ծառայողներ:

 

ՀՀ ոստիկանության և Եվրոպայի Խորհրդի Քարտուղարության համագործակցության շրջանակներում` մայիսի 17-ից 18-ը Ծաղկաձորում անց է կացվել «Ոստիկանության էթիկա և մարդու իրավունքներ՝ մասնագիտական չափորոշիչների ապահովում և կարգուկանոնի արդյունավետ պահպանում» թեմայով սեմինար-քննարկում:  Միջոցառումն անց են կացրել ԵԽ ոստիկանական ծրագրերի խորհրդատու Գերհարդ Գրեներոնը, Հյուսիսային Իռլանդիայի հակասությունների ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն դոկտոր Մայքլ Բոյլը, Ֆրանսիայի ոստիկանության պաշտոնաթող գլխավոր տեսուչ Ժան Կլոդ Վուլիեղմը: ՀՀ ոստիկանությունից սեմինարին մասնակցել են կենտրոնական ապարատի ու մարզային ստորաբաժանումների 25 ծառայողներ:

 

 

Հունիսի 15-ից 16-ը Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում կայացել է «Իրավապահ մարմինների համար կիբերհանցագործությունների հարցերում վերապատրաստման ռազմավարությունն ու Եվրոպայի կիբերհանցագործությունների ուսուցման և կրթական խմբի (ECTEG) հասանելիությունը» թեմայով միջազգային համաժողով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի ծառայողը:

 

Հունիսի 23-ից 24-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կայացել է «Միգրանտների մաքսանենգություն» թեմայով կոնֆերանս, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետը:

 

Հունիսի 15-ին Երևանում Եվրոպայի Խորհրդի և Եվրոպական Միության Արևելյան գործընկերության երկրների համար 2015-2017թթ. Ծրագրային համագործակցության կառուցակարգի կողմից ֆինանսավորվող «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգգիռ կողմերին» ծրագրի շրջանակներում կայացել է «Ընտրական զարգացումները Հայաստանում.քաղված դասերը և հետագա քայլերը» վերտառությամբ համաժողովը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողը:

 

 

 

Հայաստան-ՆԱՏՕ

 

 

2017թ. ապրիլի 7-ին ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի և ՀՀ կողմից հաստատվել է Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը: Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով ՀՀ ոստիկանությունը իր գործառույթներին առնչվող համապատասխան կետերով կիսամյակային հաշվետվություններ է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարություն, ՀՀ կառավարության աշխատակազմ, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և ՀՀ արդարադատության նախարարություն:

 

 

 

 

Ինտերպոլ

 

 

 

Մարտի 7-ից 9-ը Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությունում՝ Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում կայացել է Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 13-րդ վեհաժողովը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը: Վեհաժողովի ընթացքում ընդունվել են «ԱԿԲ-ների դերը Ինտերպոլի ոստիկանական հնարավորություններին հասանելիության հարցում», «Ոստիկանական հնարավորություններ», «Տեղեկատվության փոխանակման ընդլայնում և Ինտերպոլի 1-24/7 ծառայության մուտքի հասանելություն ԱԿԲ-ի սահմաններից դուրս», «Տվյալների մշակման բարձր ստանդարտներ», «Անդամ երկրների ԱԿԲ-ների և իրավապահ մարմինների գործունեությունը ամրապնդել կարողությունների զարգացման և վերապատրաստման միջոցով»  որոշումները:

 

Փետրվարի 27-ից մարտի 1-ը Սինգապուրի Հանրապետությունում Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության կողմից Cybercrime@EAP II ծրագրի շրջանակներում կազմակերպվել է «Իրավական փոխօգնություն սեմինար-քննարկում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի ծառայողը:

 

Մարտի 13-ին Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից կազմակերպվել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարին ուղղված «TRIGGER II» օպերացիայի հետ կապված հանդիպում, որին մասնակցել են ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի պետը և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 2-րդ բաժնի պետը:

 

Ապրիլի 6-ից 8-ը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից կազմակերպվել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարին ուղղված «TRIGGER II օպերացիան, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետը:

 

Մայիսի 16-ից 18-ը Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից Ավստրիայի Հանրապետության Զալցբուրգ նահանգի Սեյնթ Յոհան իմ Փոնգա քաղաքում  կայացել է Եվրոպական տարածաշրջանային 45-րդ կոնֆերանսը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը: Աշխատանքներին մասնակցում էին Ինտերպոլի եվրոպական 47 և այլ տարածաշրջանների 6 անդամ երկրների, ինչպես և 19 միջազգային կազմակերպությունների ավելի քան 170 բարձրաստիճան պատվիրակներ: Կոնֆերանսի օրակարգի առաջնային հարցերից մեկը Ինտերպոլի եվրոպական կոմիտեում երկու թափուր տեղերի ընտրության անցկացումն էր, որի համար հայտ էին ներկայացրել մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը: Քվեարկությունների արդյունքում Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ ընտրվեցին Հայաստանը և Ավստրիան: 

 

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը գործնական հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Շտոքի, Գլխավոր քարտուղարության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես և Ավստրիայի, Կիպրոսի, Ուկրաինայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների պատվիրակությունների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

 

 

 

 

ԵԱՀԿ

 

Հաշվետու ժամանակահատվածում զգալի աշխատանքներ են կատարվել ինչպես ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության շրջանակներում:

Մարտի 3-ին ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության անվտանգության գծով փորձագետ Դավոր Չորլուկայի գլխավորած պատվիրակությանը: Դավոր Չորլուկան ներկայացրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության կազմը և գործառույթները: Հանդիպման ընթացքում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

 

 

Մարտի 14-ին ոստիկանության շտաբի պետն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության իրավական հարցերով խորհրդատու Քսենիա Դաշուտինային: Հովհաննես Քոչարյանը հյուրերին հակիրճ ներկայացրել է ՀՀ ոստիկանության խնդրիներն ու գործառույթները Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ընթացքում, ինչպես և «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցը»:

 

 

Մարտի 15-ին ոստիկանության պետի առաջին տեղակալն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յան Պետերսենի գլխավորած պատվիրակությանը: Հունան Պողոսյանը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին նախորդող շրջանում իրականացվող աշխատանքը, մասնավորապես՝ նախընտրական քարոզարշավի և ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման, «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» ուսուցման, ընտրացուցակների հրապարակման և այլ ուղղություններով:

 

 

 

 

 

Եվրոպական ոստիկանական քոլեջ (CEPOL)

 

Ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) միջև կնքվել և ուժի մեջ է մտել աշխատանքային համաձայնագիրը:

 

Մայիսի 5-ից 6-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում անց են կացվել Եվրոպական ոստիկանական քոլեջների ասոցիացիայի ամենամյա համաժողով և կառավարման խորհրդի 2017թ. հանդիպում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետը, կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետը և ևս մեկ ծառայող: ՀՀ ոստիկանության կրթահամալիրը Եվրոպական ոստիկանական քոլեջների ասոցիացիայի կառավարման խորհրդի միաձայն որոշմամբ դարձել է նշված ասոցիացիայի անդամ: Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և Եվրոպական ոստիկանական քոլեջների ասոցիացիայի միջև:

 

 

 

Միավորված Ազգերի Կազմակերպություն

 

 

 

«Հայաստանում փոխստականների ընդունման բարելավում և մտահոգության առարկա անձանց ինտեգրման խթանում» ծրագրի «Աջակցություն սահմանակետերում» բաղադրիչի շրջանակներում 2017թ. փետրվարից սկսած յուրաքանչյուր ամիս իրականացվում են մոնիթորինգային այցեր Մեղրիի, Բագրատաշենի, Գոգավանի, Բավրայի ցամաքային սահմանակետեր, ինչպես նաեւ «Զվարթնոց» եւ «Գյումրի» օդանավակայանների սահմանակետեր` անձնագրային ծառայությունների աշխատանքը ուսումնասիրելու նպատակով՝ համաձայն նախապես մշակված ժամանակացույցի:

Ծրագրի շրջանակներում համաձայն նախապես մշակված ժամանակացույցի կազմակերպվում են նաև դասընթացներ:

 

Ծրագրի շրջանակներում ապրիլի 21-ին Գյումրի քաղաքում կազմակերպվել է «Փախստականների և ապաստան հայցողների պաշտպանության միջազգային և ազգային չափանիշներ» թեմայով դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Բավրայի բաժանմունքի 7 ծառայողներ:

 

Ապրիլի 4-ից 7-ը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչության կողմից Իտալիայի Հանրապետության Սան Ռեմո քաղաքում կազմակերպվել է ապաքաղաքացիության վերաբերյալ պիլոտային երկրորդ դասընթացը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալը:

 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում գենդերային բռնության դեմ պայքարին ուղղված ուսումնասիրություններ, տեղեկությունների տարածում և իրավական աջակցություն» ծրագրի շրջանակներում մայիսի 3-ին և 4-ին Երևանում կազմակերպվել են գենդերային բռնությանը բազմաոլորտային արձագանքի համակարգմանը նվիրված աշխատանքային հանդիպում և կարողությունների զարգացման սեմինար, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Ն. Դուրյանը և ևս 2 ծառայողներ նույն վարչությունից:

 

 

Համաշխարհային բանկ

 

 

Հունիսի 12-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Կ.Միգարա Օ.Դե Սիլվային, Հայաստանի Հանրապետությունում Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման ծրագրի ղեկավար Ահարոն Մկրտչյանին և բանկի խմբի պետական կառավարման ավագ մասնագետ Դավիթ Մելիքյանին: Վարդան Եղիազարյանը ներկայացրել է Հայաստանում Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման 3-րդ ծրագրի շրջանակներում ոստիկանության կողմից իրականացվելիք ծրագրային 2 միջոցառումների համար մշակված տեխնիկական առաջադրանքների նախագծերը, Լոռու և Շիրակի մարզային վարչությունների օպերատիվ կառավարման կենտրոնների կառուցման և վերանորոգման համար կատարված շինարարական ծախսերի հաշվարկներն և ԱՊՊԱ պատահարի վերաբերյալ ելակետային տվյալների հավաքագրման ծրագրի ներդրման հետ կապված այլ խնդիրներ:

 

 

 

 

 

 Բազմակողմ համագործակցություն

 

 

 

ՀԱՊԿ

 

 

Հունվարի 31-ից փետրվարի 1-ը  ՌԴ Մոսկվա քաղաքում կազմակերպվել է ՀԱՊԿ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին կից տեղեկատվական քաղաքականության և տեղեկատվական անվտանգության հարցերով աշխատանքային խմբի նիստ, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալը:

 

Փետրվարի 22-ին ՌԴ Մոսկվա քաղաքում կազմակերպվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների հակազդմանն ուղղված ՀԱՊԿ անդամ պետությունների «ՊՐՈԿՍԻ» մշտական գործողության ազգային շտաբերի ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալը: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են «ՊՐՈԿՍԻ» մշտական գործողության 2016թ. արդյունքները:

 

Ապրիլի 4-ից 5-ը ՌԴ Մոսկվա քաղաքում՝ ՀԱՊԿ միացյալ շտաբում «Взаимодействие-2017», «Нерушимое братство-2017», «Боевое братство-2017» և «Поиск-2017» զորավարժությունների կազմակերպման, մտահղացման մշակման և անցկացման ժամկետների համաձայնեցման հարցերի քննարկման համար կազմակերպվել  են առաջին շտաբային բանակցությունները, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետը:

 

Մայիսի 29-ից հունիսի 2-ը Բելառուսի Հանրապետության Բրեստ քաղաքում անց են կացվել «Կանալ-Արևմտյան արգելապատնեշ» հակաթմրանյութային գործողության միջազգային համակարգման շտաբի աշխատանքները, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետը:

 

Մայիսի 29-ից 31-ը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում անց են կացվել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2017» համատեղ զորավարժության կազմակերպման և անցկացման հարցերով եկրորդ շտաբային բանակցությունները, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալը: Բանակցությունների ընթացքում որոշվել է զորավարժությունն անցկացնել 3 փուլով՝ 2017թ. հոկտեմբերի 16-ից 20-ը և քննարկվել են զորավարժության անցկացման հետ կապված այլ հարցեր ևս:

 

Հունիսի 8-ին Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող Խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետը և նույն գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետը:

 

Հունիսի 16-ին ՌԴ Մոսկվա քաղաքում ՀԱՊԿ քարտուղարության և Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից մարդկանց առևտրի դեմ պայքարում 2016թ. ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքները ամփոփելու նպատակով կազմակերպվել է նիստ, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 2-րդ բաժնի պետը:

 

 

 

ԱՊՀ

 

 

 

 

Հունվարի 25-ին ՌԴ Մոսկվա քաղաքում՝ ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն Բյուրոյում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների փոխձագետների աշխատանքային հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության ԱՊՀ երկրների հետ համագործակցության բաժնի պետի տեղակալը:

 

Մարտի 28-ին ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդային: Հանդիպմանը ներկա էին ոստիկանության շտաբի ու անձնագրային և վիզաների վարչության ներկայացուցիչները: Վարդան Եղիազարյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումները` ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու ուղղությամբ:

 

 

Մայիսի 10-ից 12-ը ՌԴ Մոսկվա քաղաքում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների/ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատությունների Ասոցիացիայի շրջանակներում անց է կացվել ամենամյա Սպարտակիադա, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունը: Ընդհանուր հաշվարկով մասնակից 6 թիմերից ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունը զբաղեցրել է 4-րդ տեղը:

 

Մայիսի 21-ից 22-ը Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստի նյութերը նախապատրաստելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների/ոստիկանության փորձագետների աշխատանքային հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալը:

 

2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված այլ սեմինարներին եւ վերապատրաստման դասընթացներին ինչպես Հայաստանում, այնպես էլ հանրապետությունից դուրս:

                                                                                                                        

 ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ