ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

2014 թվական, 1-ին կիսամյակ

Միջազգային համագործակցության ոլորտում ՀՀ ոստիկանության 2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները


 
2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունը շարունակել է երկկողմ և բազմակողմ սերտ համագործակցությունը օտարերկրյա պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանությունների) եւ միջազգային կազմակերպությունների հետ:
 
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
 
2014 թ. փետրվարի 5-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Հանդիպման ընթացքում կարևորվել է ոստիկանական կառույցների գործընկերությունն ուղղակի և առարկայական դարձնելու խնդիրը՝ մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հակազդումը թրաֆիքինգին և թմրամիջոցների անօրինական շրջանառությունը, հետախուզվող անձանց որոնումը, ժամանակակից քրեագիտական սարքավորումների ու հատուկ միջոցների ձեռքբերումը, ոստիկանական արդի մեթոդաբանության ուսումնասիրությունը և այլն, ընդգծվել է Իտալիայի և Հայաստանի ոստիկանական մարմինների առավել ընդգրկուն ու գործնական համագործակցության անհրաժեշտությունը: 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

 
 
 
 
2014 թ. փետրվարի 28-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկայացվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ոստիկանության համագործակցության 2014 թվականի ծրագիրը: Անդրեյ Սորոկինը նշել է, որ չափազանց կարեւորում են Հայաստանի ոստիկանության հետ համագործակցությունը եւ պատրաստ են գործընկերության առավել ամրապնդմանը: Անդրադառնալով համակարգում ընթացող բարեփոխումներին՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ անցումային շրջանն արդեն անցյալ է, եւ, հավատարիմ որդեգրած գործելաոճին, ոստիկանությունը շարունակում է բարեփոխումների ծավալուն ծրագիրը: Ոստիկանության պետը կարեւորել է հատկապես ոստիկանության ծառայողների բարոյահոգեբանական վերափոխումը, ոստիկանության աշխատանքի թափանցիկությունը, ինչը կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու գրավականներից է: Անդրեյ Սորոկինն իր հերթին գոհունակություն է հայտնել ոստիկանության ձեռնարկած քայլերի առնչությամբ՝ վստահեցնելով համակարգի աջակցության պատրաստակամությունը:
 
 
 


2014 թ. մարտի 10-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլին եւ դեսպանության հյուպատոսական գրասենյակի ղեկավար Դրագուշ Զամֆիրեսկուին:
Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն է հայտնել հայ-ռումինական համագործակցության ծրագրերի շրջանակում ոստիկանության ներգրավվածության կապակցությամբ:
Հանդիպման ընթացքուն ներկայացվել են Հայաստանի ոստիկանության հետ փոխգործակցության մի շարք ծրագրեր, քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
 
 


2014 թ. հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի դեսպան Շմուեյլ Մեիրոմին և նրան ուղեկցող անձանց: Հունան Պողոսյանը նշել է, որ ոստիկանության ղեկավարությունը կարևորում է համագործակցությունը տարբեր երկրների ոստիկանական կառույցների հետ, իսկ Իսրայելի իրավապահների հետ երկուստեք օգտակար կլիներ փոխգործակցությունը ահաբեկչության, փողերի լվացման և անդրազգային հանցավորության այլ դրսևորումների դեմ պայքարում:
Ոստիկանության պետի առաջին տեղակալը հյուրերին ներկայացրել է նաև հանրապետության քրեածին իրավիճակը և ոստիկանության բարեփոխումների գործընթացը: Շմուեյլ Մեյրոմը հավաստել է իսրայելյան կողմի պատրաստակամությունը՝ խորացնելու գործակցությունը երկու իրավապահ կառույցների միջև: 
Հանդիպման ընթացքում, որն անցավ փոխըմբռնման մթնոլորտում, քննարկվել են կողմերին հետաքրքրող այլ հարցեր ևս: 
 
 


2014 թ. հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի և Ալան Միլի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Օսիկյանը ներկայացրեց Հայաստանի ոստիկանության բարեփոխումների ծրագրի շրջանակում վերջին երկու տարիներին իրականացված աշխատանքները, հատկապես՝ ոստիկանի կերպարի և մտածողության փոփոխության, ոստիկանության կառուցվածքային բարեփոխման, ենթակառուցվածքների ձևավորման, հասարակության վստահության ամրապնդման, ոստիկանության ծառայողների կողմից իրավախախտումների կանխարգելման ու բացահայտման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ ոստիկանության համագործակցության, քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման շարժընթացի, ընտանեկան բռնությունների հակազդման, ոստիկանության գործունեության հանրային վերահսկողության հետ կապված հարցերը: 
Հյուրերի բոլոր հարցադրումներին տրվեցին լիարժեք ու սպառիչ պատասխաններ:
 
 
 

Երկկողմ համագործակցություն

Ռուսաստանի Դաշնություն
 
 
Շարունակվել է սերտ համագործակցությունը ՌԴ ներքին գործերի նախարարության հետ` 2008 թ. հունիսի 20-ին Երեւանում ստորագրված «ՀՀ ոստիկանության եւ ՌԴ ՆԳՆ միջեւ համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում:
 
2014 թ. մարտի 4-ից 5-ը ՌԴ ՆԳՆ փորձաքրեագիտական կենտրոնում /ՌԴ, քաղաք Մոսկվա/ կայացել է Համառուսաստանյան 6-րդ գիտագործնական կոնֆերանսը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության  փորձաքրեագիտական վարչության պետը: Քննարկվել են փորձի փոխանակման եւ փոխադարձ համագործակցության ամրապնդման վերաբերյալ հարցեր:
 
2014 թ. ապրիլի 16-ից 21-ը ՌԴ ՆԳՆ կողմից կազմակերպվել է դետեկտիվ ֆիլմերի եւ իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված հեռուստահաղորդումների «DetectiveFEST» միջազգային 16-րդ փառատոնը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետը եւ նույն վարչության հեռաուստահաղորդումների թողարկման բաժնի պետը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը ներկայացված  էր «Կեղտոտ փողեր» անվանակարգում և ճանաչվել է հաղթող` նվաճելով դիպլոմն ու գավաթը: 
 
 
 
2014 թ. ապրիլի 11-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանն ընդունել է Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում համագործակցությունն ամրապնդելու և այդ ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ նախաձեռնելու նպատակով ապրիլի 9-ին Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության նկատմամբ վերահսկողության դաշնային ծառայության ներկայացուցիչները` ոստիկանության գնդապետներ Ալեքսեյ Նոսովին և Ալեքսանդր Պոստոյուկին:
Աշխատանքային այցի ընթացքում ռուս գործընկերները մի շարք կարևոր հարցեր են քննարկել նաև ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում և համագործակցությունը ամրապնդելու ու զարգացնելու ուղղությամբ ներկայացրել կոնկրետ առաջարկություններ:
 
 
 
ՀՀ ոստիկանության եւ ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի միջեւ կնքված համագործակցության արձանագրության շրջանակներում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի եւ ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի միջեւ կրթության որակի ապահովման բնագավառում եւ ուսումնական գործընթացներում կազմակերպված փորձի փոխանակման նպատակով, 2014 թ. ապրիլի 15-ից 17-ը ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի պատվիրակությունը գտնվել է Երևանում` ՀՀ` մասնակցելով «Ոստիկանության կազմավորման տարելիցը եւ ոստիկանության կադրերի պատրաստման նորագույն մեթոդները» թեմայով գիտագործնական կոնֆերանսին:
 
 
 
 
 
2014 թ. մայիսի 4-ից 7-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կազմակերպվել է ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայի պատվիրակության այց, որի ընթացքում` մայիսի 5-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի եւ ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայի միջեւ ստորագրվել է համագործակցության արձանագրություն:
 
 
 
 
2014 թ. հունիսի 2-ից 3-ը ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայում անց են կացվել Օմսկի ակադեմիայի կազմավորման 94-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ծառայողները: 
 
2014 թ. մայիսի 6-ից 8-ը ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայում կազմակերպվել է «Ոստիկանության կադրերի պատրաստման ժամանակակից խնդիրները» թեմայով գիտագործնական կոնֆերանսը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի 3 ծառայողներ:
 
 
 
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
            
Շարունակվել է սերտ և ակտիվ համագործակցությունը ՀՀ ոստիկանության եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև:
Հաշվետու ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք այցելություններ, միջոցառումներ, աշխատանքային հանդիպումներ, քննարկումներ, դասընթացներ, մասնավորապես.
2013թ. հունվարի 23-ին ՀՀ ոստիկանության Շտաբի միջազգային համագործակցության  վարչությունում տեղի է ունեցել հանդիպում Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական հարցերով կցորդի օգնական Թոմաս ՄքՔեյբի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության եւ ՀԴԲ միջեւ համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր: 
 
2014 թ. մարտի 4-ից 6-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի  է ունեցել Վրաստանում  ԱՄՆ դեսպանատան  թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության դեպարտամենտի կողմից կազմակերպված «Կանայք ոստիկանությունում» թեմայով տարեկան տարածաշրջանային համաժողով, որի նպատակն այս տարի ևս նույնն էր` բարձրացնել իրավապահների որակավորումը և ընդգծել կանանց դերը ոստիկանական համակարգում:  Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ներկայացրել են 14 կին ծառայողներ: Զեկույցներով հանդես են եկել մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարները, այդ թվում` Հայաստանի պատվիրակության ղեկավարը ներկայացրել է ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ինչպես և համակարգում կանանց դերի բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքները:
 
 
 
 
 
2014 թ. մարտի 16-ից 31-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության ծրագրի կողմից ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում  կայացել է «Թմրամիջոցներ որոնող շների վարժեցում» ուսումնական միջոցառում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ մասնագիտացված պահպանության վարչության 2-րդ /պահնորդական շնավարժության/ բաժնի կրտսեր տեսուչ-շնավարժը:
Մասնակիցը աչքի է ընկել մասնագիտական հմտություններով, ինչը հատուկ մատնանշել են ամերիկյան կողմի ներկայացուցիչները:
Ուսումնական ծրագրի ընթացքում անց են կացվել հատուկ վարժեցված ծառայողական շներով թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի հայտնաբերման դասընթացներ, փորձի փոխանակում: 
 
2014 թ. մարտի 20-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության ծրագրի ղեկավար Էդվարդ Օ'Բրայենին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության ծրագրի և ՀՀ ոստիկանության միջև իրականացվող համատեղ աշխատանքներին, գրասենյակի կողմից ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներին ցուցաբերած օժանդակության, ինչպես և առաջիկայում իրականացվելիք ծրագրերին առնչվող հարցեր:
 
2014 թ. մարտի 31-ից ապրիլի 11-ը ԱՄՆ եւ Գերմանիայի կառավարությունների, ինչպես նաեւ Ջ. Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի կողմից Գերմանիայի Գարմիշ Պարտենկիրխեն քաղաքում կազմակերպվել է «Պայքար ընդդեմ թմրադեղերի եւ մարդկանց ապօրինի  շահագործման» խորագրով դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողը:
 
2014 թ. մայիսի 7-ից 14-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության ծրագրի կողմից ՀՀ ոստիկանության պետի գլխավոր խորհրդականի գլխավորած 7 ծառայողներից բաղկացած պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ԱՄՆ Կանզաս նահանգ: Մասնակիցներին ներկայացվել են Կանզասի ոստիկանության հմտությունները զանգվածային միջոցառումների կառավարման գործում, հանդիպումներ են տեղի ունեցել Կանզասի պարեկային ոստիկանների հետ, նաև հնարավորություն է ընձեռնվել մասնակցելու պարեկային ծառայությանը, ծանոթանալ հասարակական կարգի պահպանման եւ համայնքային ոստիկանության աշխատաոճին:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության ծրագրի շրջանակներում մայիս-հունիս ամիսների ընթացքում Հայաստանում  Ամերիկյան Համալսարանում կազմակերպվեցին անգլերեն լեզվի դասընթացներ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 78 ծառայաողների համար:
Եռամսյա դասընթացների առաջին փուլի արդյունքները ամփոփելուց հետո մասնակիցներին տրվեցին ավարտական վկայականներ:
 
 
 
 
 
 
 
Վրաստան
 
ՀՀ ոստիկանությունը սերտորեն համագործակցում է Վրաստանի ՆԳՆ հետ «ՀՀ ոստիկանության եւ Վրաստանի ՆԳՆ միջեւ հանցավորության հետ կապված օպերատիվ-հետախուզական գործունեության եւ տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության մասին» Համաձայնագրի շրջանակներում:
 
2014 թ. մայիսի 15-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության հյուպատոս Շոռենա Ծիկլաուրիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից կատարված իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ-ում Վրաստանի դեսպանատանը տրամադրելու, ինչպես և համագործակցության զարգացման ու արդյունավետության բարձրացման հետ կապված այլ հարցեր:
 
 
 
 
2014 թ. մայիսի 30-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստանի Բաթումի քաղաք` Վրաստանի ոստիկանության օրված նվիրված պաշտոնական տոնակատարություններին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակներում պաշտոնական տոնակատարություններին մասնակցելուց հետո հայկական պավիրակությունը հանդիպել է Վրաստանի ՆԳ նախարար Ալեքսանդր Չիկաձեի եւ ոստիկանության Թբիլիսի քաղաքի վարչության պետ Գրիգորի Դալակիշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են ոստիկանական կառույցների գործընկերության էլ ավելի սերտացումը եւ երկու կողմերի հաջողված փորձի փոխանակումը:
 
 
 
Լեհաստանի Հանրապետություն
 
Շարունակվել է համագործակցությունը 2004 թ. սեպտեմբերի 6-ին Վարշավայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին» Համաձայնագրի շրջանակներում:
 
2014 թ. ապրիլի 7-ից 10-ը Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաքում Լեհաստանի սահմանապահ  ծառայության գլխավոր շտաբի կողմից կազմակերպվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրամիության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման /ռեադմիսիայի մասին» համաձայնագրի իրականացմանն ուղղված հարցերի առնչությամբ հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալը: 
 
2014 թ. մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է Լեհաստանի Ներքին գործերի նախարարության պատվիրակությանը՝ միջազգային համագործակցության և եվրոպական ֆոնդերի վարչության պետ Գժեգոժ Պոլակի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում լեհական կողմը ներկայացրել է Արևելյան գործընկերության շրջանակներում նախատեսվող քառամյա ոստիկանական համագործակցության ծրագիրը, քննարկվել են ծրագրի նախագծի հետ կապված մի շարք մանրամասներ: Նշվել է, որ ծրագրի նպատակն է աջակցել Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների միջև ոստիկանական համագործակցությանը` կապված միջսահմանային հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի և օրենքի իշխանությունը ամրացնելու նպատակով քայլերի ձեռնարկման հետ: 
 
 
 
 
 
 
Ֆրանսիայի Հանրապետություն
 
2014 թ. գործողությունների ծրագրի շրջանակներում շարունակվել է համագործակցությունը ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև: 
 
2014 թ. փետրվարի 20-ին եւ մայիսի 20-ին ՀՀ ոստիկանության Շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարության պետ Հովհաննես Պողոսյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ Ստեֆան Ռոպերսին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թ. հայ-ֆրանսիական համագործակցության գործողությունների ծրագիրը, նոր առաջարկներ են արվել 2015 թ. ծրագրում ներառելու նպատակով:
Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ Ստեֆան Ռոպերսը այցելել է նաեւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ, որտեղ քննարկվել են համագործակցության ներկա վիճակը եւ դրա արդյունավետության բարձրացմանը նպաստող միջոցառումները:
Կողմերը պայմանավորվել են ձեռնարկել անհրաժեշտ քայլեր հարցումների ժամանակին եւ պատշաճ կատարման ուղղությամբ:
 
2014 թ. մարտի 10-ից 21-ը հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության Սեն Մալո քաղաքում կազմակերպվել է «Անվտանգության ապահովում եւ թիկնապահական գործողությունների կատարելագործում» թեմայով դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողը: 
 
2014 թ. մայիսի 12-ից 16-ը ճանաչողական այցով Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարություն է մեկնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը՝ Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի գլխավորությամբ:
Այցը կազմակերպվել էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ՝ Հայաստանի ոստիկանության եւ Ֆրանսիայի ՆԳ նախարարության համագործակցության ծրագրի շրջանակներում:
 
 
 
 
ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի Հանրապետության ՆԳՆ 2014  թ. գործողությունների ծրագրի շրջանակներում՝ Ճանապարհային ոստիկանության ոլորտում տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի տեխնիկակական սպասարկման, ծրագրային ապահովման առաջավոր փորձի ուսումնասիրման նպատակով հունիսի 16-ին Հայաստան են ժամանել Ֆրանսիայի ազգային ոստիկանության ճանապարհային ծառայության մայոր Քրիստոֆ Ռուժոն և լեյտենանտ Օլիվյե Բղեմոն: Այցի շրջանակներում փորձագետները մի շարք հանդիպումներ անցկացրեցին ՀՀ ոստիկանության շահագրգիռ ծառայություններում, ուսումնասիրեցին ճանապարհներին ու բնակավայրերում տեսադիտարկման և արագաչափ սարքերի գործարկման և վարորդական վկայականների և ավտոմեքենաների համարանիշերի տրամադրման գործընթացը Երևանում, անցկացրեցին դասընթացներ Ճանապարհային ոստիկանության ծառայողների համար «Տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով իրականացվող վարչարարության առաջավոր փորձը» և «Տրանսպորտային միջոցների հաշվառման, գրանցման, համարանիշերի և վարորդական իրավունքի վկայականների տրամադրման գործընթացը» թեմաներով:
Այցի ավարտին հյուրերը ոլորտի վերաբերյալ իրենց դրական տպավորություններն ու կարծիքները ներկայացրին ոստիկանությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
 
 
 
 
 
 
Չեխիայի Հանրապետություն
 
2014 թ. հունվարի 30-ին Պրահայում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության վերաբերյալ»  Համաձայնագիրը:
Համաձայնագրի պրակտիկ կիրառման նպատակով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:
 
 
 
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
 
Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է սերտ համագործակցությունը Եվրոպական Միության հայաստանան գրասենյակի եւ Եվրոպական Միության Խորհրդատվական խմբի հետ:
2014 թ. փետրվարի 7-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է ԵՄ խորհրդատվական խմբի իրավապահ մարմինների քաղաքականության հարցերով խորհրդատու Սթիվեն Բրաունին: Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՀՀ ոստիկանության հետ համագործակցության շրջանակներում 2013 թ. ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես և ոստիկանության ոլորտում իրականացված ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները,  ՀՀ ոստիկանության` համակարգում կատարված նշանակալի բարեփոխումները: 
 
 
 
 
 
Սթիվեն Բրաունի կողմից 2014 թ. փետրվարի 17-ից 21-ը կազմակերպվել է «Հանցավորության դեմ պայքարողի  գործիքակազմ. Հետախուզական տվյալների վերլուծության հիմունքներ» դասընթացը, որը վարել է Allan Consultancy Ltd. ընկերության ղեկավար Պիտեր Ալլանը:
Դասընթացին մասնակցել են ՀՀ ոստիկանության 10 ծառայողներ:
 
Սթիվեն Բրաունի կողմից 2014 թ. մարտի 24-ից 28-ը կազմակերպվել է «Հանցագործությունների վերլուծաբաններ պատրաստող դասընթացավարների» վերապատրաստման դասընթաց:
Դասընթացը վարել է Allan Consultancy Ltd. ընկերության ղեկավար Պիտեր Ալլանը: Դասընթացին մասնակցել են ՀՀ ոստիկանության 8 ծառայողներ: 
 
Սթիվեն Բրաունի առաջարկով 2014 թ. մարտի 26-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անց է կացվել դեպքի վայրի զննության հմտությունների ստուգման մրցույթ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թվով 20 սովորողների համար:
 
2014 թ. ապրիլի 2-ից 4-ը ԵՄ Խորհրդատվական Խումբը Ռումինիայի ոստիկանության Բարձր տեխնոլոգիաների միջոցով կատարվող հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանման հետ համատեղ ԵՄ ԽԽ գրասենյակում կազմակերպել է «Թվային փորձաքննությունների հիմունքներ, կիբեր եւ համացանցի միջոցով կատարվող հանցագործությունների քննություն» թեմայով դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 4 եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2 ծառայողներ: 
 
Սթիվեն Բրաունի կողմից 2014 թ. ապրիլի 10-ից 11-ը Երեւանում կազմակերպվել է «Կասկածյալների հարցաքննություն վարելու միջազգային լավագույն փորձի» վերաբերյալ սեմինար, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից 14 ծառայողներ:
Սեմինարը վարել են 4 միջազգային փորձագետներ` Իռլանդիայի Հանրապետության ոստիկանության հարցաքննությունների վարման ազգային խորհրդատու  Ջերալդին Նունը, Սասեքսի ոստիկանական ծառայության սուպերինտենդանտ եւ քրեական քննությունների ստորաբաժանման նախկին ղեկավար Էնդրյու Գրիֆիթսը, Ֆրանսիայի Հանրապետության Ժանդարմերիայի վարքագծային վերլուծության բաժանմունքի ղեկավար Մարի-Լոր Բրյուներ-Դյուպինը, Մաստրիխտի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի քրեական իրավունքի եւ կրմինոլոգիայի ամբիոնի ասիստենտ-դասախոս դոկտոր Ռոբերտ Հորսելենբերգը, որոնք ներկայացրել են իրենց երկրներում կիրառվող հարցաքննությունների տարբեր մոդելներն ու մեթոդները: 
 
2014 թ. ապրիլի 17-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 150 սովորողների համար Սթիվեն Բրաունը անց է կացրել դասախոսություն` Մեծ Բրիտանիայում ոստիկանության ձեւավորման եւ պատմության, արժեքների եւ ղեկավար սկզբունքների (Փիլյան սկզբունքներ) վերաբերյալ:
Դասախոսությունից հետո ամփոփվել են դեպքի վայրի զննության հմտությունների ստուգման մրցույթի արդյունքները:
Սթիվեն Բրաունը մրցույթի մասնակիցներից լավագույն երեք սովորողներին է հանձնել ՀՀ-ում ԵՄ ԽԽ կողմից սահմանված մրցանակներ եւ համապատասխան վկայագրեր:
 
ԵՄ խորհրդատվական խումբը 2014 թ. փետրվարի 3-ից մեկշաբաթյա այցով Երևան էր հրավիրել միջազգային փորձագետ Ռոջեր Գասպարին, որը հանդիպումներ է ունեցել ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի եւ քննչական գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի հետ, որի ընթացքում քննարկվել են վկաների պաշտպանության ինստիտուտին վերաբերող ինչպես օրենսդրական, այնպես էլ գործնական խնդիրները:
Համագործակցության շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, այցեր և այլ միջոցառումներ ևս:
 
 
 
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
 
Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է սերտ համագործակցությունը Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի հետ:
2014 թ. մարտի 24-ից 27-ը Սենեգալի Հանրապետության Դաքար քաղաքում ԵՄ/ԵԽ GLACY նախագծի շրջանակներում կայացել է նախագծի մեկնարկային համաժողովը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության ծառայողը: 
 
2014 թ. ապրիլի 28-ից 30-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում Եվրոպայի Խորհրդի Գլխավոր Քարտուղարության Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության կողմից կազմակերպվել է «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի լրամշակման նպատակով ստեղծված ժամանակավոր միջկառավարական կոմիտեի երկրորդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի  գլխավոր վարչության ծառայողը:
 
2014 թ.  մայիսի 12-ից 16-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում Եվրոպայի Խորհրդի Կիբեռհանցագործությունների դեմ գլոբալ գործողությունների /GLACY/ նախագծի կողմից կազմակերպվել է «Իրավապահպանության բնագավառում վարժանքի ռազմավարությունները և ուսումնական նյութերի մատչելիությունը» խորագրով սեմինարը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ կրթահամալիրի ծառայողներ: 
 
2014 թ. հունիսի 2-ից 4-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում Եվրոպայի Խորհրդի Գլխավոր Քարտուղարության  Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության կողմից կազմակերպվել է «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի խորհրդակցական կոմիտեի (T-PD) 31-րդ հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի  գլխավոր վարչության ծառայողը: 
 
2014 թ. հունիսի 10-ից 13-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կայացել է ԵԽ քրեական խնդիրներով Եվրոպական կոմիտեի (CDPC) 66-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության Շտաբի պետի տեղակալ, միջազգային համագաործակցության վարչության պետը:
 
2014 թ. հունիսի 17-ից 20-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կայացել է Կիբերհանցագործության դեմ պայքարի ԵԽ կոնվենցիայի կոմիտեի (T-CY) 11-րդ լիագումար նիստը եւ Կոնվենցիայի 15-րդ հոդվածի կատարմանը նվիրված համաժողովը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի  գլխավոր վարչության ծառայողը: 
 
 
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՆԱՏՕ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
 
Հայաստան-ՆԱՏՕ 2011-2013 թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով ՀՀ ոստիկանությունը յուրաքանչյուր եռամսյակ կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում ՀՀ արտաքին գործերի նախարարություն եւ ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդ:
 
 
 
ԻՆՏԵՐՊՈԼ
 
2014 թ. ապրիլի 2-ից 4-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում` Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունում, կայացել է Ինտերպոլի ԱԿԲ-ների ամենամյա 10-րդ վեհաժողովը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը:
 
2014 թ. հունիսի 17-ից 18-ը Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից կազմակերպվել է Ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարին նվիրված միջազգային կոնֆերանս, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության ծառայողը:
 
2014 թ. հունիսի 23-ից 27-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից կազմակերպվել է Ինտերպոլի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասյան տարածաշրջանային բիոահաբեկչության դեմ պայքարին նվիրված հանդիպում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության եւ ՀՀ-ում  Ինտերպոլի ԱԿԲ ծառայողները:
 
2014 թ. հուլիսի 7-ից 10-ը ԱՄՆ–ում Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից կազմակերպվել է կարեւոր նշանակության օբյեկտների պաշտպանության վերաբերյալ միջազգային սիմպոզիումը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը:
 
 
 
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (OSCE) ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
 
Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է սերտ համագործակցությունը ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ:
 
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը շարունակում է իր աջակցությունը մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ դեմ պայքարում` թրաֆիքինգի զոհերի նույնացման, ուղղորդման/ աջակցման մեխանիզմների բարելավման շուրջ` հատկապես աշխատանքային թրաֆիքինգի գործերի առնչությամբ: Հաշվի առնելով այն, որ ՀՀ կառավարությունը քննարկում է թրաֆիքինգի  կամ շահագործման զոհերի աջակցության եւ նույնացման մասին օրենքի նախագիծը, այդ նպատակով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը 2014 թ. ապրիլի 28-ից մայիսի 1-ը կազմակերպել է ուսուցողական այց Գերմանիայի Բեռլին քաղաք, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության  թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետը: 
 
2014 թ. մարտի 31-ից ապրիլի 4-ը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, ճանաչողական այցով, Շվեյցարիայի Համադաշնություն է մեկնել ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի  գլխավորությամբ: Պատվիրակությունը Ժնևում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի ղեկավար, դեսպան Վինկլերի և Կենտրոնի ղեկավարի տեղակալ, դոկտոր Ֆիլիպ Ֆլուրիի, Ժնևի կենտրոնի թրաֆիքինգի, միգրացիայի, ապաստանի, գենդերի հարցերով մի շարք փորձագետների հետ, որոնք հանդես եկան իրենց գործունեության ոլորտներին առնչվող հանգամանալից շնորհանդեսներով: 
 
Ապրիլի 4-ին, դեռևս 2013 թվականին Երևանում կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի ղեկավարի տեղակալ, դոկտոր Ֆիլիպ Ֆլուրիի միջև ստորագրվեց տարեկան համագործակցության ծրագիր, որով նախատեսված և ՀՀ ոստիկանության զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող միջոցառումները պետք է իրականացվեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ:
 
 
 
 
2014 թ. հունիսի 10-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւյան կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլյուրիին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւյան կենտրոնի միջև համագործակցության հեռանկարները, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւյան կենտրոնի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում քննարկվել են գործողությունների ծրագիրը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
 
 
 
 
2014 թ. հունիսի 18-ից 19-ը Երեւանում էր Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի պատվիրակությունը՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպված «Ոստիկանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով միջազգային սեմինարին մասնակցելու նպատակով: Պատվիրակության անդամները հունիսի 18-ին և 19-ին հանդիպումներ են ունեցել ՀՀ ոստիկանության մի շարք ստորաբաժանումներում, որոնց ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի միջեւ 2014 թ. կնքված համագործակցության ծրագրով նախատեսված՝ ՀՀ ոստիկանության զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող միջոցառումները, դրանց կատարման ժամանակացույցը:
 
 
 
Հունիսի 19-ին Երեւանում կազմակերպվել է «Ոստիկանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության հիմնախնդիրներին» նվիրված միջազգային սեմինարը: 
 
2014 թ. ապրիլի 1-ից 5-ը ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների վարչության եւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում անց է կացվել «Սարքավորումներով ընթեռնելի ճանապարհային փաստաթղթերի եւ ճամփորդների նույնականացման կառավարման» թեմայով տարածաշրջանային սեմինար, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողը: 
 
2014 թ. ապրիլի 21-ից 25-ը Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքում կայացել է ԵԱՀԿ սահմանային կառավարման անձնակազմի քոլեջի կողմից կազմակերպված «Առաջնորդություն ու կառավարում» խորագրով դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալը: 
 
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը շարունակում է աջակցել Հայաստանին` ժողովրդավարության եւ մարդու իրավունքների զարգացմանն ուղղված գործում: Այդ նպատակով համաձայն 2013-2015 թթ. թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարության զարգացման ծրագրի կողմից 2014 թ. 1–ին կիսամյակի ընթացքում ՀՀ մարզերում  կազմակերպվել են աշխատանքային թրաֆիքինգի եւ երեխաների թրաֆիքինգի հարցերին նվիրված սեմինարներ, որոնց մասնակցել են 24 ծառայողներ` օպերատիվ ծառայողներ եւ անչափահասների գործերով տեսուչներ:
 
2014 թ. մայիսի 23-ից 24-ը Ծաղկաձորում անց են կացվել ՀՀ ոստիկանության և զանգվածային լրատվության միջոցների ու հասարակական կազմակերպությունների համագործակցության հարցերին նվիրված երկօրյա կլոր սեղան-քննարկումները:
Քննարկման թեմաներն էին ՀՀ ոստիկանության բարեփոխումների ներկայիս զարգացումները և ոստիկանության ու հասարակության համագործակցության գնահատումը: 
 
 
 
 
 
Ոստիկանության և ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի համագործակցության շրջանակներում` 2014 թ. հունիսի 13-ին Միացյալ Թագավորությունից ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնը ոստիկանությունում անցկացրեց համակարգի բարեփոխումներին նվիրված սեմինար-քննարկում:
Սեմինարի թեման` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և ՀՀ ոստիկանության հանձնառությամբ մշակված հասարակական կարգի պահպանության բարելավմանն ուղղված «Կարիքների գնահատումը» ձեռնարկի 44 առաջարկություններն էին: 
 
2014 թ. հունիսի 17-ից 18-ը Ավստրիայի Հանրապետության Վիեննա քաղաքում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից կազմակերպվել է «ԵԱՀԿ տարածքում անդրազգային հանցավորության դեմ պայքարում քրեական արդարադատության համակարգի անդրսահմանային համագործակցության ուժեղացում» թեմայով ոստիկանության փորձագետների ամենամյա հանդիպում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը եւ Շտաբի միջազգային համագործակցության վարչության ծառայողը:
 
2014 թ. հունիսի 30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնը:
Հանդիպմանը ներկա էին Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների համայնքային ոստիկանության ծառայողներ, որոնց համար մարտի 14-ից 22-ը և ապրիլի 4-ից 12-ը ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կողմից կազմակերպվել էին «Բանակցություններ վարելու և հաղորդակցվելու ունակությունները» թեմայով սեմինարներ: Հանդիպման ընթացքում նշվել է, որ երկօրյա վեց սեմինարների ընթացքում փորձագետների կողմից համայնքային ոստիկանության 138 ծառայողների ներկայացվել են բանակցությունների, հաղորդակցության, հարաբերությունների և հասարակության մեջ վստահության մթնոլորտի ստեղծման հարցերի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ: Հանդիպման ավարտին Լիլիան Շալառուն դասընթացների մասնակիցներին շնորհել է հավաստագրեր: Նրանց հանձնվել է նաև փորձագետների կողմից գրասենյակի աջակցությամբ տպագրված հաղորդակցվելու և բանակցություններ վարելու ձեռնարկը:
 
 
 
2014 թ. հունիսի 30-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությանը, որը գլխավորում էր ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուն:
Ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնը ներկայացրել է ՀՀ մարզերում համայնքային ոստիկանության մոդելի ներդրման վերաբերյալ իր կողմից կատարված ուսումնասիրություններն ու գործունեության բարելավմանն ուղղված առաջարկությունները: Նա ներկայացրել է նաև հանրապետության մարզերում ոստիկանության 384 ծառայողի համար շուրջ 9 շաբաթ տևողությամբ իր կողմից անցկացված 22 սեմինարների արդյունքները:
Կողմերն ընդգծել են համայնքային ոստիկանության մոդելի ներդրման կարևորությունը, ինչպես նաև այս ոլորտում միջազգային լավագույն փորձի կիրառման անհրաժեշտությունն ու շարունակականությունը: Դեյվիդ Այենսոնը ներկայացրել է իր մշակած «Կարիքների գնահատում» ձեռնարկը: Վարդան Եղիազարյանն իր հերթին կարևորելով ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցությունը` բարձր է գնահատել Դեյվիդ Այենսոնի աշխատանքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
 
 
 
 
 
 
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
 
2014 թ. մարտի 24-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում քննարկվել են թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի 2013 թվականի տարեկան զեկույցի դրույթները: Ասուլիսին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետը:
 
2014 թ. ապրիլի 10-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Վարդան Բադասյանն ընդունել է  Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի եւ ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կենտրոնակայանի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Վ. Բադասյանը ներկայացրել է թմրամիջոցների անօրինական շրջանառության` ներկրման հիմնական ուղիները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կատարված հանցագործություններն ու դրանց կանխման ուղղությամբ ձեռնակվող միջոցառումները: 
 
2014 թ. մայիսի 13-ին Երեւանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպվել է ապաքաղաքացիության վերաբերյալ դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայող: 
 
2014 թ. մայիսի 21-ին Երեւանում ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի կողմից կազմակերպվել է քննարկում` նվիրված ՀՀ սահմանապահ զորքերի եւ ապաստան հայցողների հարցերի վերաբերյալ ոստիկանության կողմից բացահայտման եւ ուղղորդման մեխանիզմներին, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ծառայողը: 
 
2014 թ. հունիսի 4-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի իրավաբանական բաժնի ղեկավար Քեյթ Փուլերին: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են փախստականների իրավունքների պաշտպանությանը և օրենսդրական դաշտի կատարելագործմանը վերաբերող հարցեր: 
 
 
 
 
 
 
ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիր (UNDP)
 
2014 թ. հունվարի 15-ին ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում տեղի է ունեցել հանդիպում ՄԱԶԾ տարածաշրջանային գրասենյակի գլխավոր խորհրդատու Ֆիլիպ Փիրսի, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) տնօրեն Մարտին Փլույմի եւ ՄՔՄՄԿ ծրագրի ղեկավար Բորութ Էրժենի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում ՍՀԿ համակարգերի հետագա զարգացմանն ուղղված «Սահմանների կառավարում Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը նախաձեռնելու հնարավորությունը` օժանդակելու ՀՀ կառավարության 21.04.2011 թ. թիվ 482 որոշմամբ հաստատված  2011-2015 թթ. միջոցառումների ծրագրի, այդ թվում` «Ազգային մեկ պատուհան` մեկ կանգառ» համակարգերի ներդրման իրականացմանը: 
 
2014 թ. ապրիլի 11-ին ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP) Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) հետ համատեղ Երեւանում կազմակերպել է «Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» եւ «Սադախլո» պետական սահմանի անցման կետերին եւ դրանց կարողությունների զարգացում» ծրագրի բացման արարողությանը նվիրված համաժողով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալը: 
Համագործակցության շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, այցեր և այլ միջոցառումներ ևս:
 


ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
 
2014 թ. հունվարի 17-ին Երեւանում անց է կացվել Մարդկային Զարգացման միջազգային կենտրոնի Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ եւ ԵՄ աջակցությամբ իրականացված «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» եռամյա ծրագրի վերջին ավարտական նիստը: Ներկայացվել է եռամյա ծրագրի հաշվետվությունը: Մասնակցել է ԿՀԴՊԳ վարչության ծառայողը:
«Աջակցություն Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում հետընդունման կառավարման արդյունավետ համակարգի ձեւավորմանը» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում Հայաստանում կատարվել է անկանոն միգրացիայի ուսումնասիրություն: Ուսումնասիրություն կատարող փորձագետը հանդիպում է ունեցել ՀՀ ոստիկանության համապատասխան ներկայացուցչի հետ, ստացել հարցերի սպառիչ պատասխաններ եւ օգտակար տեղեկատվություն, որից հետո պատրաստել է ուսումնասիրության զեկույց: 
 
2014 թ. ապրիլի 8-ին եւ 9-ին «Աջակցություն Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում հետընդունման կառավարման արդյունավետ համակարգի ձեւավորմանը» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում Երեւանում կազմակերպվել է «Միջազգային միգրացիոն իրավունք» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են տարբեր ստրաբաժանումներից 5 ծառայողներ: 
 
2014 թ. ապրիլի 14-ից 18-ը ծրագրի շրջանակներում ՄՄԿ կողմից կազմակերպվել է «ՀՀ կառավարության եւ Մոլդովայի Հանրապետության կառավարության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման /ռեադմիսիայի/ մասին» Համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններ եւ ուսումնական այց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալը: 
 
2014 թ. հունիսի 1-ից 7-ը ծրագրի շրջանակներում իրականացվել է փորձի փոխանակման այց Նովեգիա, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալը:  Այցի ընթացքում  իրականացվել են հանդիպումներ Նորվեգիայի պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ, որոնք համագործակցում են պետական մարմինների հետ:
Ծրագրի շրջանակներում  մայիսի 16-ին, հունիսի 24-ին եւ 25-ին կազմակերպվել են Արեւելյան գործընկերության եւ ԵՄ անդամ պետությունների հետ հետընդունման գործերի ստուգման, նույնականացման եւ ուղղորդման տեխնիկական ասպեկտներին նվիրված աշխատաժողովներ, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության 4 ծառայողներ:
 
 
 
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ (CEPOL) ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
 
ՀՀ ոստիկանությունը 2014 թ. մասնակցություն է ունեցել CEPOL-ի կողմից կազմակերպված մի շարք հանդիպումների, մասնավորապես.
2014 թ. մայիսին Ոստիկանության եվրոպական քոլեջի /CEPOL/ արտաքին կապերի զարգացման պատասխանատու Դիդիե Մարտինից ստացվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի եւ Ոստիկանության եվրոպական քոլեջի /CEPOL/ միջեւ աշխատանքային համաձայնագրի նախագիծը, որում նշվել է համագործակցության ոլորտները` ուղղված կրթական համակարգի բարելավմանը եւ ոստիկանության ծառայողների վերապատրաստմանը: Նախագիծը ներկայումս գտնվում է քննարկման փուլում:
 
2014 թ. «Եվրոպական ոստիկանական փոխանակման ծրագրի» շրջանակներում տեղի են ունեցել ՀՀ ոստիկանության ծառայողների փոխանակման այցեր դեպի Սերբիայի և Բուլղարիայի Հանրապետության Ներքին գործերի նախարարություններ, որից հետո կայացել են նշված երկրներից պատասխան այցեր ՀՀ ոստիկանություն:
 
 

ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
 
2014 թ. փետրվարի 4-ին ՌԴ Կալինինգրադ քաղաքում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետը եւ եւս մեկ ծառայող:
 
2014 թ. մարտի 12-ին ՌԴ Մոսկվա քաղաքում` ՀԱՊԿ Միավորված շտաբում, կայացել է անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդին առընթեր աշխատանքային խմբի նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության ծառայողը:
 
2014 թ. փետրվարի 17-ից 21-ը ՌԴ Մոսկվա քաղաքում, ՀԱՊԿ Միավորված շտաբում, կայացել է առաջին շտաբային բանակցությունները` 2014 թ. ընթացքում անցկացվելիք համատեղ զորավարժությունների կազմակերպման եւ անցկացման հարցերի քննարկման նպատակով: Առաջին շտաբային բանակցությունների ընթացքում քննարկվել են 2014թ. կայանալիք «Нерушимое братство-2014», «Взаимодействие-2014» եւ «Рубеж-2014» զորավարժությունների անցկացման վայրերը, ժամանակահատվածը եւ անցկացման ձեւաչափը, ինչպես նաեւ 2-րդ շտաբային բանակցությունների անցկացման ժամանակը, վայրերը եւ քննարկվելիք հարցերի շրջանակը: Նախնական քննարկման է արժանացել նաեւ ՀԱՊԿ կազմում ընդգրկված ազգային ստորաբաժանումների, այդ թվում նաեւ հատուկ նշանակության ուժերի կազմավորումների մասնակցության հարցը: Առաջին շտաբային բանակցություններին մասնակցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության ծառայողը:
 
2014 թ. փետրվարի 19-ին ՌԴ Մոսկվա քաղաքում անց է կացվել ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի «ՀԱՊԿ հակաթմրանյութային  գործողությունների կենտրոնի» աշխատանքային խմբի խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողը: 
 
2014 թ. փետրվարի 21-ին ՌԴ Մոսկվա քաղաքում` ՀԱՊԿ քարտուղարությունում, կայացել է մարդկանց առեւտրի դեմ պայքարի ուղղությամբ համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների եւ հատուկ օպերացիաների անցկացման կոնտակտային անձանց խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալը: 
 
2014 թ. ապրիլի 16-ին ՌԴ Մոսկվա քաղաքում կազմակերպվել է ՀԱՊԿ ԱԽՔԿ կից տեղեկատվական քաղաքականության եւ տեղեկատվական անվտանգության հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության ծառայողը: 
 
2014 թ. ապրիլի 22-ից 23-ը Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքում` ՀԱՊԿ միացյալ շտաբում, կայացել է ՀԱՊԿ կազմում գործող խաղաղապահ ուժերի մասնակցությամբ «Անխախտ եղբայրություն» զորավարժության կազմակերպմանն ու անցկացման հարցերի քննարկմանն ուղղված երկրորդ շտաբային բանակցությունները, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալը: 
 
2014 թ. մայիսի 20-ից 25-ը Տաջիկստանի Դուշանբե քաղաքում անց է կացվել ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 2014-2015 թթ. հիմնական միջոցառումների պլանի համաձայն «Կանալ-Հարավային թակարդ» (Канал-Южный капкан) լոկալ հակաթմրանյութային գործողությունը (միջազգային համակարգման շտաբը տեղակայված էր Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքում), որին մասնակցել են ԿՀԴՊ գլխավոր վարչության հատուկ նշանակության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունների մեկական ներկայացուցիչ: 
 
 
 
2014 թ. հունիսի 4-ից 6-ը Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում կայացել է «Փոխգործակցություն-2014» զորավարժության կազմակերպմանն ու անցկացման հարցերի քննարկմանն ուղղված երկրորդ շտաբային բանակցությունները, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության գլխավոր վարչության ներկայացուցիչը:
 
2014 թ. հունիսի 18-ից 19-ը ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության Ուֆա քաղաքում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդմանն ուղղված իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի կադրերի պատրաստման ոլորտում համագործակցության աշխատանքային խմբի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կադրերի վարչության ծառայողը: 
 
 
 
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
 
2014 թ. փետրվարի 19-ից 21-ը ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի կողմից Մոսկվա քաղաքում կազմակերպվել է ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ/ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի մասնակից բուհերի թիմերի բաց առաջնություն: Առաջնության մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի 3 ծառայողներ: Անհատական մրցաշարում Վիտալիկ Գզիրյանը ծանրաքարերի բարձրացման առաջնությունում գրավել է 1-ին տեղը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմը  գրավել է թիմային 3-րդ մրցանակային տեղը:
 
2014թ. մարտի 13-ին ՌԴ Մոսկվա քաղաքում ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության եւ հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն Բյուրոյում անց է կացվել ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների փորձագետների աշխատանքային հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, ԱՊՀ երկրների հետ համագործակցության բաժնի պետը:
Հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ են կազմակերպվել համաձայն 2014-2018 թթ. համար` հանցավորության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրիչների անօրինական շրջանառության, մարդկանց առեւտրի դեմ պայքարում համատեղ միջոցների միջպետական ծրագրի իրականացման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ Խորհրդի, 2014-2016 թթ. համար` ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագրի իրագործման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ Խորհրդի և 2012-2014 թթ. համար` անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված ԱՊՀ մասնակից պետությունների ծրագրի իրագործման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ Խորհրդի պլանների:
 
 
 
«Համառուսաստանյան ֆիզկուլտուրա-սպորտային «Դինամո»
ընկերության հասարակական պետական միավորում»
 
2014 թ. մայիսի 22-ից 24-ը «Համառուսաստանյան ֆիզկուլտուրա-սպորտային «Դինամո» ընկերության հասարակական պետական միավորման կողմից Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում կազմակերպվել է «Լեւսկի» սպորտային ակումբի 100-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառումներ եւ դինամոյական կազմակերպությունների միջազգային կոորդինացիոն խորհրդի նիստ, որին մասնակցել է «Դինամո» ընկերության նախագահի առաջին տեղակալ, ՀՀ ոստիկանության մարտական եւ ֆիզիկական պատրաստականության բաժնի պետը: Քննարկվել են Հայաստանի «Դինամո» ընկերության կողմից 2014 թ. կատարված աշխատանքները, 2015 թ. Հայրենական Մեծ պատերազմին նվիրված 70-ամյակի կապակցությամբ մարզական միջոցառումների ծրագիրը, ՀՀ-ում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի հետ համատեղ սպորտային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ հարցեր:
 
2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված սեմինարներին եւ վերապատրաստման դասընթացներին ինչպես Հայաստանում, այնպես էլ հանրապետությունից դուրս:
Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության 58 (22-ը` հետախուզվողի էքստրադիցիա) պատվիրակություն է մեկնել օտարերկրյա պետություններ, որոնցում ընդգրկվել է 102 (60-ը` հետախուզվողի էքստրադիցիա) ծառայող:
 
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ