ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ոստիկանության համագործակցությունն արդյունավետ է և կլինի շարունակական (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ոստիկանության համագործակցությունն արդյունավետ է և կլինի շարունակական (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 5-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության հյուրն էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի նորանշանակ պատասխանատու Բեռնարդ Ֆրանկը:
Հանդիպմանը ներկա էին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ռաֆայել Զաքարյանը, գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը և այլ պաշտոնատար անձինք:
Ռաֆայել Զաքարյանը ողջունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատակիցներին` նշելով, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը արդյունավետ է, և հուսով է այն կլինի շարունակական:
Բեռնարդ Ֆրանկն էլ իր հերթին շեշտեց, որ նույնպես վստահ է որ համագործակցությունը կշարունակվի, կլինեն նոր նախագծեր, նոր ծրագրեր:
Ռաֆայել Զաքարյանը ներկայացրեց ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ինչ ստորբաժանումներ կան, քննարկվեցին ինչպես ոստիկանության ծառայության, այնպես էլ միջազգային հանցավորության հետ կապված մի շարք հարցեր:
Հանդիպման վերջում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատակիցները համակարգչային տեխնիկա նվիրեցին բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներին: