«Մերսեդես Բենց»-ի վարորդը մահացել է
Օգոստոսի 31-ին, ժամը 4.30-ի սահմաններում, Նոյեմբերյան-Պտղավան ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը՝ 1988 թ. ծնված Վլադիմիր Դալլաքյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: