1 զոհ, 4 վիրավոր. վթար Գարեգին Նժդեհի և Ֆրունզեի փողոցների խաչմերուկում
03.04.2023 12:11
ՃՏ պատահարներ

Ապրիլի 1-ին, ժամը 06.50-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Ֆրունզեի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ: Վարորդները և «Ռենոյի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Ռենոյի» 48-ամյա ուղևորուհի Հասմիկ Սարգսյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: